«Յունիստրիմ»-ը հայտարարում է «Ամառային սակագին» ակցիայի մեկնարկման մասին

30.05.2010

Դրամական փոխանցումներ ընդամենը 1%-ով
«Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցումներ կատարելը դարձել է ավելի մատչելի: 2010թ.-ի հունիսի 1-ից մեկնարկում է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի «Ամառային սակագին» նոր ակցիան, որի շրջանակներում դրամական փոխանցումները Ռուսաստանից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ կիրականացվեն ընդամենը 1% սակագնով, անկախ փոխանցվող գումարի մեծությունից: Ակցիան կտեւի մինչեւ այս տարվա օգոստոսի 30-ը, սակայն «Յունիստրիմ»-ի ղեկավարությունը չի բացառում այն մինչեւ տարեվերջ երկարաձգելու հնարավորությունը:

«Մինչեւ այս աննախադեպ ակցիայի մեկնարկը, մենք մեծ աշխատանք ենք տարել եւ մանրամասնորեն ուսումնասիրել ենք հայաստանյան շուկան: Առաջարկելով ամենահարմար եւ մատչելի սակագինը, այդ կերպ, մենք կնպաստենք համակարգից օգտվող հաճախորդների թվի ավելացմանը»,- նշել է «Յունիստրիմ»-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը: Նրա խոսքերով, 1 տոկոս սակագինը լուրջ խթան կհանդիսանա դրամական փոխանցումների շուկայի համար, քանի որ վկայում է այն մասին, որ «Յունիստրիմ»-ը կարող է իրականացնել բարձրորակ սպասարկում եւ, միաժամանակ, լինել բավականին մատչելի:

«Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգով իրականացված փոխանցումների քանակը Հայաստանում, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, աճել է 6,7 տոկոսով: Հունվար-մարտին փոխանցումների քանակը կազմել է 136 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 127 հազարի դիմաց: Գումարային առումով փոխանցումների ծավալն աճել է 2,1%-ով եւ առաջին եռամսյակում կազմել 91,2 մլն դոլար: «Յունիստրիմ» համակարգն ընդգրկում է ավելի քան 190 000 սպասարկման կետ աշխարհի 95 երկրներում:

«Յունիստրիմ» համակարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել «Յունիբանկ»-ի թեժ հեռախոսակապի կենտրոն 85-80 հեռախոսահամարով կամ այցելել բանկի կայքէջի «Յունիստրիմ» բաժինը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ը ներակայցնում է նոր ավանդ «Համալրվող»
  • «Յունիբանկ»-ն իրեն դրսեւորում է որպես մանրածախ բանկ
  • «Յունիբանկ»-ը միավորել է «Վաղարշյան» մասնաճյուղը «Կոմիտաս» մասնաճյուղի հետ
  • Ժամկետային ավանդների գծով «Յունիբանկ»-ը զբաղեցնում է առաջատարի դիրքը
  • «Յունիբանկ»-ը մասնաճյուղ է բացել Աջափնյակ համայնքում
  • «Յունիբանկ»-ը` գլխավոր հովանավոր
Տեսնել բոլորը