Ս.թ. մայիսի 17-ից իր գործունեությունն է սկսել «Յունիբանկ»-ի «Աջափնյակ» մասնաճյուղը, որը տեղակայված է ք. Երեւան, Մարգարյան 29/11 հասցեում: Մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:15-ից մինչեւ 17:00-ը, առանց ընդմիջման: Հանգստյան օրերն են շաբաթը և կիրակին:
«Աջափնյակ» մասնաճյուղի բացմամբ «Յունիբանկ»-ի մասնաճյուղերի քանակը կազմեց 34: Ռուսաստանում գործում է բանկի ներկայացուցչությունը: Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի մասնաճյուղերը, այդ թվում եւ նորաբաց «Աջափնյակ»-ը, միացված են տվյալների միասնական բազային եւ աշխատում են online ռեժիմում: Դրա շնորհիվ բանկի հաճախորդները կարող են բանկային գործարքներ իրականացնել բանկի ցանկացած մասնաճյուղում` անկախ սպասարկման սկզբնական հասցեից:
Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի «Ամիրյան», «Կոմիտաս» եւ «Մալաթիա» մասնաճյուղերը հաճախորդներին սպասարկում են երակարացված ռեժիմով: Այսինքն հաճախորդները կարող են «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ եւ արտարժութային փոխարկումներ իրականացնել մինչեւ ժամը 20:30-ը:
Մասնաճյուղային ցանցի ակտիվ ընդլայնումը բխում է բանկի` հանրապետության առաջին մանրածախ բանկ դառնալու ռազմավարությունից: Ֆիզիկական անձանց եւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սպասարկման ծավալներով «Յունիբանկ»-ը շուկայի առաջատարներից մեկն է: 2009թ.-ին բանկի կողմից իրականացված սպասարկման գործարքների քանակը կազմել է 1.7 մլն:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ը` գլխավոր հովանավոր13.05.2010 Տեսնել ավելին
-
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ի հերթական աջակցությունը երաժիշտներին10.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի բիզնես վարկերի ծավալն ավելացել է 86 տոկոսով09.05.2010 Տեսնել ավելին
-
«Արտաշատ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե09.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ի բաժնետերերը ամփոփել են 2009թ.-ի գործունեության ցուցանիշները04.05.2010 Տեսնել ավելին
-
Մրցույթին մասնակցելու հրավեր04.05.2010 Տեսնել ավելին