Ժամկետային ավանդների գծով «Յունիբանկ»-ը զբաղեցնում է առաջատարի դիրքը

18.05.2010

2010թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով «Յունիբանկ»-ը ժամկետային ավանդների գծով պահպանել է առաջատարի իր դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 73,7 մլրդ դրամ, որից 48 մլրդ դրամը` ֆիզիկական անձանց ավանդները: Անցած տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ, 2010թ.-ի առաջին եռամսյակում «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը աճել է 67,5 տոկոսով: Այդպիսով «Յունիբանկ»-ը արդեն մի քանի տարի է ՀՀ բանկային համակարգում  ժամկետային ավանդների գծով  զբաղեցնում է առաջին դիրքը: Բանկի ցպահանջ ավանդների ծավալը 31.03.2010թ.-ի դրությամբ կազմել է 14 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ավելի քան 52 տոկոս:  

Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի մանրածախ ավանդների վարչության պետ Դիանա Ջեյրանյանը, ավանդների զգալի ներհոսքը պայմանավորված է նոր ավանդատեսակների մշակմամբ եւ գրավիչ տոկոսադրույքերով: «Մենք կշարունակենք նոր ավանդատեսակների մշակումը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Մեր հիմնական խնդիրը մրցակցային առավելությունների ապահովումն է , այդ թվում` յուրաքանչյուր ավանդատուի նկատմամբ անհատական մոտեցման ցուցաբերումը»,-ասում է Դիանա Ջեյրանյանը:

«Յունիբանկ»-ի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք  զանգահարել բանկի «թեժ հեռախոսակապի» կենտրոն 85-80 հեռախոսահամարով  կամ այցելել բանկի 34 մասնաճյուղերից մեկը: «Յունիբանկ»-ի ինտերնետային կայքի հասցեն է` www.unibank.am:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ը մասնաճյուղ է բացել Աջափնյակ համայնքում
  • «Յունիբանկ»-ը` գլխավոր հովանավոր
  • «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ի հերթական աջակցությունը երաժիշտներին
  • «Յունիբանկ»-ի բիզնես վարկերի ծավալն ավելացել է 86 տոկոսով
  • «Արտաշատ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե
  • «Յունիբանկ»-ի բաժնետերերը ամփոփել են 2009թ.-ի գործունեության ցուցանիշները
Տեսնել բոլորը