2010թ.-ի հունիսի 3-ին Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը «Յունիբանկ» ՓԲԸ-ին շնորհել է ֆինանսական կայունության E+ , արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ եւ NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը, ինչը վկայում է հայաստանյան բանկային շուկայում «Յունիբանկ»-ի հաստատուն դիրքի մասին:
Վարկանիշների շնորհումը արտացոլում է «Յունիբանկ»-ի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման դրական դինամիկան եւ հաճախորդների զգալի զանգվածը: Moody’s դրական է գնահատել բանկի կապիտալիզացման հուսալի մակարդակը եւ դրամական փոխանցումների շուկայում զբաղեցրած գերակա դիրքը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վերջինիս ծավալը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 20 տոկոսը: Հիշեցնենք, որ «Յունիստրիմ»-ին բաժին է ընկնում դրամական փոխանցումների շուկայի ավելի քան 50 տոկոսը, ինչը «Յունիբանկ»-ի համար լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում մանրածախ բանկային շուկայում: Moody’s գործակալությունը նշել է, որ դրամական փոխանցումների շուկայում «Յունիբանկ»-ի առաջնային դիքրը բանկին լրացուցիչ հնարավորություն է ընձեռում մեծ ծավալների ավանդների ներգրավման եւ ծառայությունների խաչաձեւ վաճառքի (cross-selling) համար:
«Յունիբանկ»-ի դիրքերը ՀՀ բանկային համակարգում 2009թ.-ի արդյունքներով հետեւյալն են` ակտիվներ` 5-րդ տեղը, ֆիզիկական անձանց վարկավորում` 2-րդ տեղը, հիփոթեքային վարկավորում` 2-րդ տեղը, ավտովարկավորում` 1-ին տեղը, ժամկետային ավանդներ` 1-ին տեղը, դրամական փոխանցումներ` 1-ին տեղը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ն առաջարկում է փոքր բիզնեսի վարկավորման նոր հնարավորություններ02.06.2010 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ»-ը հայտարարում է «Ամառային սակագին» ակցիայի մեկնարկման մասին30.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներակայցնում է նոր ավանդ «Համալրվող»26.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն իրեն դրսեւորում է որպես մանրածախ բանկ24.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը միավորել է «Վաղարշյան» մասնաճյուղը «Կոմիտաս» մասնաճյուղի հետ23.05.2010 Տեսնել ավելին
-
Ժամկետային ավանդների գծով «Յունիբանկ»-ը զբաղեցնում է առաջատարի դիրքը18.05.2010 Տեսնել ավելին