Ոուսաստանյան «Յունիաստրում Բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Յունիբանկ»-ի խորհրդի անդամ եւ բաժնետեր Գեորգի Պիսկովը պարգեւատրվել է ռուսաստանյան «Ֆինանսական Օլիմպ 2009» մրցանակով: Գեորգի Պիսկովին պատվոգիր է հանձնվել Ռուսաստանի Դաշնության բանկային ակտիվների ապահովագրման համակարգի մշակման աշխատանքներում ունեցած ավանդի համար:
Բանկային համակարգի ապահովագրման համակարգը, որի հեղինակը հանդիսանում է Գեորգի Պիսկովը, ընդհանրացնում է ճգնաժամային երեւույթների հաղթահարման տարբեր երկրների փորձը: Այն հանդիսանում է բանկային համակարգում առկա խնդրահարույց պարտքերի խնդրի լուծման գործիքներից մեկը:
Այս համակարգի առավելությունը նրա շուկայական հենքն է: Շատ երկրներներ են իրենց հակաճգնաժամային ծրագրերում նախատեսել այսպիսի համակարգերի ստեղծում, սակայն դրանց հիմքում դրված է եղել բանկերի նկատմամբ նոր հարկատեսակի կիրառումը: Իսկ այն համակարգը, որն առաջարկում է Գեորգի Պիսկովը, ենթադրում է առեւտրային բանկերի կամավոր ապահովագրական մուծումներ:
«Բանկային ակտիվների ապահովագրումը առաջին հերթին միտված է բանկերի կապիտալիզացիայի օժանդակմանը,- ասում է Գեորգի Պիսկովը: Իրատեսական գնահատելով ներկայիս իրավիճակն աշխարհում, մենք չենք կարող բացառել ճգնաժամի կրկնումը: Մեր կողմից առաջարկվող համակարգը նվազեցնում է այն ռիսկը, որն առաջանում է ընդհանուր ճգնաժամային երեւույթների արդյունքում: Այպիսով, խոսքը գնում է ոչ թե առանձին բանկերին օգնելու, այլեւ երկրի ամբողջ տնտեսությանը օժանդակելու մասին»:
«Ֆինանսական Օլիմպ»-ը ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է, որը ստեղծվել է ֆինանսական ինստիտուտների ներդրումային գրավչության եւ շուկայի թափանցիկության բարձրացմանը նպաստելու համար: «Ֆինանսական Օլիմպ» մրցանակը շնորհվում է ինչպես լավագույն ընկերություններին, այնպես էլ ֆինանսական ոլորտի անհատ ներկայացուցիչներին:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Moody’s գործակալությունը «Յունիբանկ»-ին վարկանիշ է շնորհել06.06.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն առաջարկում է փոքր բիզնեսի վարկավորման նոր հնարավորություններ02.06.2010 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ»-ը հայտարարում է «Ամառային սակագին» ակցիայի մեկնարկման մասին30.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներակայցնում է նոր ավանդ «Համալրվող»26.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ն իրեն դրսեւորում է որպես մանրածախ բանկ24.05.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը միավորել է «Վաղարշյան» մասնաճյուղը «Կոմիտաս» մասնաճյուղի հետ23.05.2010 Տեսնել ավելին