UNISTREAM-ի հայաստանյան շրջանառությունը 2010թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 216.5 մլն դոլար

05.07.2010

Դրամական փոխանցումների UNISTREAM միջազգային համակարգի շրջանառությունը Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել է 216.5 մլն.դոլար: Համակարգով իրականացված փոխանցումների քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 321 305: Քանակային առումով փոխանցումների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է մոտ 5 տոկոս: Այդպիսով UNISTREAM  համակարգը շարունակում է մնալ Հայաստանի դրամական փոխանցումների շուկայի առաջատար:
Հիշեցնենք, որ «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը հայտարարել է նոր  ամառային ակցիայի մեկնարկման մասին: Մինչեւ 3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլի գումարով դրամական փոխանցում կատարելու դեպքում, դրամական փոխանցման սակագինը կկազմի 1%: Եթե փոխանցման գումարը գերազանցում է 3 000 USD, EUR կամ 100 000 ռուսական ռուբլին, ապա փոխանցման սակագինը կկազմի ընդամենը 0,45%: Եթե դրամական փոխանցումը Ռուսաստանից իրականացվում է ՀՀ դրամով, ապա փոխանցման սակագինը կազմում է 0,35%` անկախ փոխանցման գումարից:  Նոր սակագներով դրամական փոխանցումներ իրականացվում են միայն «Յունիստրիմ» /Ռուսաստան/, «Յունիաստրում Բանկ» ռուսաստանյան բանկերի եւ  հայաստանյան «Յունիբանկ»-ի սպասարկման կետերում:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • UNISTREAM համակարգը նվազեցրել է սակագները
  • Հուլիսի 5-ին «Զվարթնոց» մասնաճյուղը կաշխատի իր սովորական ռեժիմով` շուրջօրյա
  • «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը աճել է 50%-ով
  • «Յունիբանկ»-ը պարգեւատրեց լավագույն աշխատակիցներին
  • Հուլիսին «Յունիբանկ»-ը կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը
  • UNISTREAM-ի գլխավոր տնօրեն. «2010թ.-ին Ռուսաստան-ԱՊՀ ուղղությունը կարող է նոր ռեկորդ սահմանել»
Տեսնել բոլորը