Ձեւակերպեք Grand Prix ավանդը եւ ձեռք բերեք դեպի Կիպրոս ուղեգիր շահելու հնարավորություն

15.07.2010

«Յունիբանկ»-ը ֆիզիկական անձանց համար ներկայացնում է նոր ավանդատեսակ` Grand Prix : Ձեւակերպելով  այս ավանդը հաճախորդը ստանում է ոչ միայն երաշխավորված եկամուտ, այլեւ հնարավորություն է ձեռքբերում մասնակցելու 2010թ.-ի սեպտեմբերին կայանալիք խաղարկությանը, որի գլխավոր մրցանակը դեպի Կիպրոս երկու ուղեգիրն է:  
Grand Prix  ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, 365 օր ժամկետով եւ 11% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ: Տոկոսագումարի վճարման կարգը սահմանվում է ավանդատուի ցանկությամբ.  վճարումներն իրականացվում են յուրաքանչյուր ամիս կամ ժամտեկի վերջում, ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին: Ավանդը կընդունվի մինչեւ 2010թ. օգոստոսի 31-ը:  
Grand Prix-ի բոլոր ավանդատուներին հնարավորություն է ընձեռվում ստանալու  օվերդրաֆթ /վարկային միջոցներ/`  ավանդի գումարի 80% չափով: Ընդ որում, առաջին երեսուն օրերի ընթացքում օվերդրաֆթի դիմաց տոկոսավճար չի գանձվում:
Ավանդը ձեւակերպելիս բոլոր ավանդատուներին տրամադրվում է նաեւ ArCa կամ Visa Electron քարտ:
«Յունիբանկ»-ը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի առաջատարն է: 2010թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները գերազանցել են 40,2 մլրդ դրամը:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • UNISTREAM-ի հայաստանյան շրջանառությունը 2010թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 216.5 մլն դոլար
  • UNISTREAM համակարգը նվազեցրել է սակագները
  • Հուլիսի 5-ին «Զվարթնոց» մասնաճյուղը կաշխատի իր սովորական ռեժիմով` շուրջօրյա
  • «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը աճել է 50%-ով
  • «Յունիբանկ»-ը պարգեւատրեց լավագույն աշխատակիցներին
  • Հուլիսին «Յունիբանկ»-ը կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը
Տեսնել բոլորը