UNISTREAM համակարգով կատարված փոխանցումների ծավալը 2010թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 1,58 մլրդ դոլար

18.07.2010

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգով իրականացված դրամական փոխանցումների քանակը 2010թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 2,75 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 7% աճ: Ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքները, UNISTREAM համակարգի փորձագետները նշել են, որ այս տարվա հունվար-հունիսին համակարգով իրականացված փոխանցումների ծավալը աճել է 2% եւ կազմել 1,58 մլրդ դոլար:

UNISTREAM համակարգի  գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը նշել է, որ հունիսի վերջին համակարգի սպասարկման կետերի քանակը հասել է 198 000, ներառյալ տերմինալների ցանցը: UNISTREAM գործընկերների թիվը կազմել է 320, ինչը լրցացուցիչ նախադրյալներ է ստեղծում երկրորդ կիսամյակում էլ ավելի արագ տեմպերով զարգացման համար:

UNISTREAM համակարգին Հայաստանում բաժին է ընկնում դրամական փոխանցումների շուկայի մոտ 50%-ը: UNISTREAM համակարգով դրամական փոխանցումներ Հայաստանում իրականացվում են «Յունիբանկ»-ի բոլոր 33 մասնաճյուղերում: Հիշեցնենք, որ հունիսից UNISTREAM-ը 3 000 ԱՄՆ դոլարը, եվրոն կամ 100 000 ռուսական ռուբլին գերազանցող փոխանցումների սակագները նվազեցրել է մինչեւ 0,45%: Իսկ մինչեւ 3 000 ԱՄՆ դոլար, եվրո կամ 100 000 ռուսական ռուբլի գումարի փոխանցումներն իրականացվում են 1% սակագնով: Այն դեպքում, երբ դրամական փոխանցումն իրականացվում է ՀՀ դրամով, փոխանցման սակագինը կազմում է ընդամենը 0,35%:  Այս սակագներով դրամական փոխանցումներ իրականացվում են միայն «Յունիստրիմ» /Ռուսաստան/, «Յունիաստրում Բանկ» /Ռուսաստան/ եւ  «Յունիբանկ» /Հայաստան/  բանկերի սպասարկման կետերում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Ձեւակերպեք Grand Prix ավանդը եւ ձեռք բերեք դեպի Կիպրոս ուղեգիր շահելու հնարավորություն
  • UNISTREAM-ի հայաստանյան շրջանառությունը 2010թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 216.5 մլն դոլար
  • UNISTREAM համակարգը նվազեցրել է սակագները
  • Հուլիսի 5-ին «Զվարթնոց» մասնաճյուղը կաշխատի իր սովորական ռեժիմով` շուրջօրյա
  • «Յունիբանկ»-ի ժամկետային ավանդների ծավալը աճել է 50%-ով
  • «Յունիբանկ»-ը պարգեւատրեց լավագույն աշխատակիցներին
Տեսնել բոլորը