Ժամկետային ավանդների գծով Յունիբանկը դարձյալ առաջին տեղում է

23.08.2010

2010 թվականի առաջին կիսամյակի արդյուքներով Յունիբանկը պահպանել է առաջատարի իր տեղը ժամկետային ավանդների շուկայում: Բանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 63.1 մլրդ դրամ, ավելանալով հաշվետու տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37.5 տոկոսով:
Յունիբանկն առաջարկում է ավանդների լայն տեսականի ամենահարմար պայմաններով: Վերջերս բանկը հանդես եկավ նոր առաջարկով` ներկայացնելով ֆիզիկական անձանց համար նախատեսված   “Grand Prix” ավանդը: Ձեւակերպելով  այս ավանդը հաճախորդը ստանում է ոչ միայն երաշխավորված եկամուտ, այլեւ հնարավորություն է ձեռքբերում մասնակցելու 2010թ.-ի սեպտեմբերին կայանալիք խաղարկությանը, որի գլխավոր մրցանակը դեպի Կիպրոս երկու ուղեգիրն է:  Ավանդը կընդունվի մինչեւ 2010թ. օգոստոսի 31-ը:  
Grand Prix  ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, 365 օր ժամկետով եւ 11% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ: Grand Prix-ի բոլոր ավանդատուներին հնարավորություն է ընձեռվում ստանալու  օվերդրաֆթ /վարկային միջոցներ/`  ավանդի գումարի 80% չափով: Ընդ որում, առաջին երեսուն օրերի ընթացքում օվերդրաֆթի դիմաց տոկոսավճար չի գանձվում:

«ԹՈՓ 5» ավանդն առանձնանում է լողացող փոխարժեքով: Ավանդի տոկոսադրույքը սահմանվում է ելնելով Հայաստանի հինգ առաջատար բանկերի միջին թվաբանական տոկոսադրույքից: Եռամսյակը մեկ ավանդի տոկոսադրույքը վերանայվում է, այսինքն ավանդի գործողության ընթացքում տոկոսադրույքը կարող է բարձրանալ: Ներկայումս տարեկան տոկոսադրուքյը կազմում է մինչեւ 12,28%: Դրա հետ մեկտեղ բանկն ավանդատուներին երաշխավորում է տոկոսադրույքի նվազագույն մակարդակը` 9-11% /կախված ավանդի ժամկետից/, որից ցածր տոկոսադրույքը իջնել չի կարող, անգամ եթե առաջատար բանկերն իջեցնեն իրենց տոկոսադրույքները:

«Յունիբանկ»-ում գործում են նաեւ համալրման հնարավորությամբ ավանդներ: «Համալրվող» ավանդը ներդրած ավանդատուներին ընձեռվում է ավանդի գումարի համալրման հնարավորություն, բացառությամբ ավանդի ժամկետի վերջին երեք ամիսներին: Ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում կատարված համալրումների հանրագումարը չի կարող լինել ավելի, քան ավանդի սկզբնապես ներդրված գումարի կրկնապատիկը:

Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 11%` գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում եւ 7% տարեկան` ԱՄՆ դոլարով ներդնելու դեպքում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար, առավելագույն ժամկետը` 365 օր: Այս ավանդը ներդրած բոլոր հաճախորդներին անվճար տրամադրվում է պլաստիկ քարտ եւ UNIPAY կոմունալ վճարումների համակարգի քարտ:
Գումարի համալրման հնարավորություն է ընձեռում նաեւ «U-Lucky» ավանդատեսակը, սակայն ավանդի գործողության ընթացքում համալրվող գումարը չի կարող գերազանցել 6 մլն դրամը կամ 20 հազար դոլարը: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 10%: Ավանդատուները կարող են ձեւակերպել օվերդրաֆտ` ներդրված ավանդի սկզբնական գումարի 80%-ի չափով: Ընդ որում, եթե օվերդրաֆտի գումարը չի գերազանցում 30 օրը, ապա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 0%:

«Կապիտալ+» ավանդը հաճախորդներին ընձեռում է տոկոսագումարի կապիտալիզացիայի հնարավորություն մայր գումարին: Ավանդն ընդունվում է 31-ից մինչեւ 365 օր ժամկետով, իսկ տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 8,5%: Ավանդի նվազագույն գումարը սահմանված է ընդամենը 30 հազար ՀՀ դրամ:

«Բազմարժութային» ավանդի գործողության ողջ ժամկետում գործում է բազմարժութային ռեժիմ, այսինքն ավանդատուներին տրվում է ավանդի արժույթի փոխարկման հնարավորություն: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 9%, նվազագույն գումարը` 100 հազար դրամ:
«Երաշխավորված» ավանդի տարեկան տոկոսադրուքյը կազմում է մինչեւ 12.7%, նվազագույն գումարը` 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո: Ավանդի առավելագույն գումար սահմանված չէ:

«Յունիբանկ»-ի ավանդատեսակների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` 85-80 հեռախոսահամարով կամ այցելելով բանկի կայքէջի (www.unibank.am) «Ավանդներ» բաժինը:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ն առաջին եռյակում է
  • UNISTREAM դրամական փոխանցումների համակարգն առաջինը ՌԴ-ում ստացել է Եվրամիության միասնական արտոնագիր
  • Մեծացվել է երաշխավորված ավանդի սահմանաչափը
  • Կադրային նոր նշանակումներ «Յունիբանկ»-ում
  • «Յունիբանկ»-ը կավելացնի պլաստիկ քարտերի քանակն ավելի քան երկու անգամ
  • «Յունիբանկ»-ը 100 խոշոր հարկատուների ցուցակում է
Տեսնել բոլորը