«Յունիբանկը» մասնաճյուղ է բացել Նորքի 7-րդ զանգվածում

04.10.2010

Այս տարվա հոկտեմբերի 5-ից իր գործունեությունը կսկսի «Յունիբանկ»-ի թվով 34-րդ մասնաճյուղը ` «Դավիթ Բեկ»-ը: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է ք.Երեւան, Նորքի 7-րդ զանգված, Ավետիսյանի 28/10 հասցեում: «Դավիթ Բեկ» մասնաճյուղը կիրականացնի համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, հաշվարկադրամարկղային սպասարկում, դրամական փոխանցումների իրականացում, վարկավորում, կոմունալ վճարումների ընդունում եւ այլն: Մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:15-ից մինչեւ 17:00-ը, հանգստյան օրերն են` շաբաթը եւ կիրակին:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը «Յունիբանկ»-ի գործունեության առաջնային ուղղությունն է: Իսկ  դա ենթադրում է ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ` մարզային լայն մասնաճյուղային ցանցի առկայություն: Մասնաճյուղերի քանակի ավելացմամբ Բանկը ձգտում է ներկայացված լինել երկրի բոլոր վարչական շրջաններում`  հետեւողականորեն իրականացնելով  «բանկային սպասարկում տան մոտ» ռազմավարությունը:

Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի երեք մասնաճյուղեր` «Ամիրյանը», «Կոմիտասը» եւ «Մալաթիան» հաճախորդներին սպասարկում են մինչեւ ժամը 20:30-ը, իսկ «Զվարթնոց» մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա:  Բանկի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների միասնական բազային եւ աշխատում են online ռեժիմում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • UNISTREAM դրամական փոխանցումների համակարգին հանձնվել է պատվոգիր «Դրամական փոխանցումների ոլորտի առաջատար» անվանակարգում
  • «Յունիբանկ»-ը պարգեւատրեց հուլիս ամսվա լավագույն աշխատակիցներին
  • «Յունիստրիմ» համակարգի ակցիան շարունակվելու է մինչեւ տարեվերջ
  • «Յունիբանկ»-ը զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում
  • «Յունիբանկ»-ը` «Կարոտ» փառատոնի հովանավոր
  • Փոքր եւ միջին բիզնեսը նախընտրում է «Յունիբանկ»-ը
Տեսնել բոլորը