Հարգելի հաճախորդներ,
«Յունիբանկ»-ի թեժ գծի կենտրոնը բազմաֆունկցիոնալ հեռախոսակապի կենտրոնի վերակազմավորելու հետ կապված, իրականացվել է հեռախոսահամարի փոփոխություն: Այսուհետ թեժ գծի նախկին` 85 80 համարով ստացված բոլոր հեռախոսազանգերը կվերահասցեագրվեն հեռախոսակապի կենտրոնի նոր` 59 55 55 համարին:
Հեռախոսակապի կենտրոնի հնարավորությունների եւ գործառույթների ընդլայնումը պայմանավորված է զանգերի քանակի նշանակալի աճով եւ համահունչ է մանրածախ բանկային բիզնեսի ակտիվ զարգացման Բանկի ռազմավարությանը: Հեռախոսակապի կենտրոնի տեխնիկական նորացումը հնարավորություն է տալիս էապես կրճատել զանգերի մշակման ժամանակը եւ ապահովել հաճախորդների ավելի բարդ հարցումների սպասարկումը: Օրինակ, հեռախոսակապի կենտրոն կատարած զանգով կարելի է լրացնել վարկային քարտի հայտը: Մոտ ապագայում հաճախորդներին հնարավորություն կընձեռվի օգտվել լրացուցիչ ծառայություններից:
Հեռախոսակապի կենտրոնի բոլոր աշխատակիցները մասնակցել են մասնագիտական դասընթացներին, ինչը բավականին բարձրացրել է կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը: Զանգահարելով 59 55 55 հեռախոսահամարով կարելի է ստանալ ոչ միայն նախնական տեղեկատվություն եւ որակավորված խորհրդատվություն «Յունիբանկ»-ի ծառայությունների վերաբերյալ, այլ նաեւ’ առաջարկություն կամ բողոք ներկայացնել Բանկի գործունեության վերաբերյալ:
Հեռախոսակապի կենտրոնը աշխատում է երկուշաբթի- ուրբաթ ժամը 9:00-ից մինչեւ 18:00: Զանգահարեք եւ հարցրեք` մենք միշտ ուրախ ենք լսել մեր հաճախորդներին:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկ»-ի հրավերով Երեւանում ելույթ ունեցավ Վալերի Մելաձեն11.10.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» մասնաճյուղ է բացել Նորքի 7-րդ զանգվածում04.10.2010 Տեսնել ավելին
-
UNISTREAM դրամական փոխանցումների համակարգին հանձնվել է պատվոգիր «Դրամական փոխանցումների ոլորտի առաջատար» անվանակարգում29.09.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը պարգեւատրեց հուլիս ամսվա լավագույն աշխատակիցներին26.09.2010 Տեսնել ավելին
-
«Յունիստրիմ» համակարգի ակցիան շարունակվելու է մինչեւ տարեվերջ21.09.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում15.09.2010 Տեսնել ավելին