Ինը տարի առաջ` 2001թ.-ի դեկտեմբերի 3-ին, առաջին անգամ Յունիստրիմ համակարգով իրականացվեց դրամական փոխանցում: Այն ժամանակ պրոֆեսիոնալների մի ոչ մեծ խումբ, գիտակցելով այս ծառայության հեռանկարը եւ անհրաժեշտությունը, մշակեց եւ հետզհետե ներդրեց դրամական փոխանցումների ոլորտում ծառայության մատուցման նոր, առավել արդյունավետ մոտեցում: Մատչելիությունը եւ սպասարկման բարձր որակը դարձան Յունիստրիմ համակարգի առաջխաղացման հիմնական ազդակները: Արդյունքներն իրենց երկար սպասել չտվեցին` տարեկան 6 մլն փոխանցում, 200 000 սպասարկման կետ աշխարհի 95 երկրներում: Հայաստանում Յունիստրիմը դարձավ դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգը` առաջատար դիրք զբաղեցնելով ինչպես ծավալային, այնպես էլ քանակային առումով:
Իննամյակի նախաշեմին դրամական փոխանցումների համակարգերի միջազգային միությունը (International Association of Money Transfer Networks) Յունիստրիմ համակարգին պարգեւատրեց SPECIAL AWARD – 2010 հատուկ մրցանակով: Այդ մասին հայտարարվեց այս տարվա նոյեմբերին Լոնդոնում կայացած MTLS-2010 (Money Transfers London Summit 2010) համաժողովում, որը նվիրված էր դրամական փոխանցումների գլոբալ շուկայի զարգացման հեռանկարներին: Հիշեցնենք, որ սեպտեմբերին 4-րդ ռուսաստանյան բանկային համաժողովում Յունիստրիմին հանձնվեց «Դրամական փոխանցումների ոլորտի առաջատար» դիպլոմը:
Յունիստրիմի ձեռքբերումները գնահատվեցին նաեւ Ernst and Young հեղինակավոր կազմակերպության կողմից: Համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը ճանաչվել է «Տարվա ձեռնարկատեր» (Entrepreneur Of The Year Award) միջազգային մրցույթի ռուսաստանյան հաղթողը «Ֆինանսներ» անվանակարգում: Այդ մրցույթը անցկացվում է աշխարհի 50 երկրներում: Սկսած 1986 թվականից ավելի քան 14 000 տաղանդավոր ձեռնարկատերեր եղել են մրցույթի մասնակիցներ եւ այն ձեռնարկատիրական ոլորտում իրավամբ ձեռք է բերել ամենահեղինակավոր բիզնես-պարգեւի համբավը:
«Սա հաղթանակ է ազնիվ եւ անաչառ մրցույթում: Ես այն գնահատում եմ ոչ այնքան իմ անձնական, այլ որքան մեր համախմբված թիմի աշխատանքի արդյունք: Մեզ հաջողվեց լավ արդյունքներ ստանալ, բայց ավելի շատ անելիքներ դեռ առջեւում են: Հաղթանակը նման հեղինակավոր միջազգային մրցույթում լավ խթան կլինի բոլորիս համար:Նման թիմով մենք կարող ենք հասնել նոր բարձրունքների եւ հաջողությունների»,- ասել է Սուրեն Հայրիյանը:
Յունիստրիմ դրամական փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր 34 մասնաճյուղերում: Մինչեւ 3 000 USD, EUR կամ 100 000 RUB գումարով դրամական փոխանցում կատարելու դեպքում փոխանցման սակագինը կազմում է 1%, իսկ նշված գումարը գերազանցելու դեպքում` ընդամենը 0,45%: Եթե դրամական փոխանցումն իրականացվում է ՀՀ դրամով, ապա փոխանցման սակագինը կազմում է 0.35%: Այս սակագներով դրամական փոխանցումներն իրականացվում են ռուսաստանյան «Յունիստրիմ», «Յունիաստրում Բանկ» եւ հայաստանյան «Յունիբանկ» բանկերի սպասարկման կետերի միջեւ:
Յունիստրիմ համակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Յունիբանկի կայքէջը /www.unibank.am/ կամ զանգահարել հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը`Ռուբեն Հախվերդյանի հոբելյանական համերգի հովանավոր07.12.2010 Տեսնել ավելին
-
Հետաքրքիր քարտային նախագծեր` «Յունիբանկ»-ից07.12.2010 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` Յունիբանկի երեք մասնաճյուղերի սպասարկման ժամերի փոփոխություն01.12.2010 Տեսնել ավելին
-
Հայտնի են "Հաղթենք միասին" ավանդի խաղարկության շահողները17.11.2010 Տեսնել ավելին
-
Նոյեմբերի 17-ին «Յունիբանկ»-ը «Հաղթենք միասին» ավանդը ներդրած ավանդատուների միջեւ կանցկացնի մրցանակների խաղարկություն15.11.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է բիզնեսի համար նախատեսված նոր վարկատեսակ` «Ունիվերսալ»10.11.2010 Տեսնել ավելին