Նոյեմբերի 17-ին «Յունիբանկ»-ը «Հաղթենք միասին» ավանդը ներդրած ավանդատուների միջեւ կանցկացնի մրցանակների խաղարկություն

15.11.2010

2010թ.-ի նոյեմբերի 17-ին «Յունիբանկ»-ի գլխամասային գրասենյակում «Հաղթենք միասին» ժամկետային ավանդ ներդրած ավանդատուների միջեւ կկայանա  մրցանակների խաղարկություն: Խաղարկությունը կանցկացվի  հատուկ կազմված հանձնաժողովի անդամների ներկայությամբ` պատահական թվերի գեներացման համակարգի միջոցով: Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել Բանկի Վարչության եւ ներքին աուդիտի անդամները, ինչպես նաեւ Գրանդ Թորնթոն Ամիո աուդիտորական ընկերության ներկայացուցիչները: Խաղարկությանը մասնակցելու են 1634 ավանդատու, որոնցից չորսը կդառնան նոյեմբերի 27-ին Հելսինկիում կայանալիք` Արթուր Աբրահամի եւ բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչի չեմպիոնական մենամարտի հրավիրատոմսերի շահողներ: Դեպի Ֆինլանդիա ուղեւորության հետ կապված ծախսերը կհոգա «Յունիբանկ»-ը:

Խաղարկության արդյունքներով հաղթող ճանաչված ավանդատուների անունները կհրապարակվեն Բանկի կայքում, ինչպես նաեւ տպագիր եւ էլեկտրոնային մամուլում: Մեր մասնագետները կկապվեն շահողների հետ եւ կբացատրեն թե ինչպես նրանք կարող են  ստանալ իրենց մարցանակները:

Մաղթում ենք հաջողություն:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկ»-ը ներկայացնում է բիզնեսի համար նախատեսված նոր վարկատեսակ` «Ունիվերսալ»
  • “Յունիբանկ”-ը ընդլայնում է հաճախորդների հետ հետադարձ կապի հնարավորությունները. կարող եք հարց կամ առաջարկություն ուղարկել հենց հիմա` լրացնելով բանկի կայքում տեղադրված հետադարձ կապի ձեւը
  • UNISTREAM համակարգի շրջանառությունը գերազանցել է 2,77 մլրդ դոլարը
  • Յունիբանկը ֆինանսական աջակցություն տրամադրեց "Նվիրիր կյանք" բարեգործական հիմնադրամին
  • Յունիբանկն առաջարկում է ավտովարկավորման նոր ծրագիր երկրորդային շուկայում
  • Ուշադրություն` «Յունիբանկ»-ի հեռախոսակապի կենտրոնը սկսել է հաճախորդների սպասարկումը նոր` 59 55 55 հեռախոսահամարով
Տեսնել բոլորը