Հետաքրքիր քարտային նախագծեր` «Յունիբանկ»-ից

07.12.2010

Արմինֆո գործակալության թղթակցի հարցազրույցը «Յունիբանկ»-ի մանրածախ բիզնեսի տնօրեն, Վարչության անդամ Մեսրոպ Հակոբյանի հետ:

- «Յունիբանկ»-ը թողարկված միջազգային քարտերի քանակով ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է առաջատարի դիրքը: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում Բանկի կողմից այդ դիրքը ամրապնդելու համար:

- Այսօր «Յունիբանկ»-ը ակտիվ ներդրումներ է կատարում տեխնիկական վերազինման ուղղությամբ, մասնավորապես պատրաստվում ենք սեփական պրոցեսինգային կենտրոնի մեկնարկին, որի միջոցով կթողարկենք բազմարժութային քարտեր: Դրանք ենթադրում են տարբեր արժույթներով մի քանի հաշվիների ամրագրում հիմնական քարտին: Սեփական պրոցեսինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված ներդրումների ծավալը գերազանցել է 1 մլն դոլարը:

Միաժամանակ նախատեսում ենք մասնակցություն ունենալ քարտային բիզնեսում իրականացվելիք մի քանի խոշոր մախագծերում, այդ թվում` կենսաթոշակային հիմնադրամի նախագծում: Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ քարտերի ստեղծման ուղղությամբ: Դրանք կունենան հատուկ դիզայն եւ սակագներ: Բացի դա, 2011թ.-ին ծրագրում ենք ձեռքբերել GPRS գործառույթով շարժական POS-տերմինալներ, ինչպես նաեւ ապահովագրական հատուկ պոլիսներ` թոշակառուների համար նախատեսված լոյալության ծրագրի շրջանակներում:

- Ինչպիսի՞ն է հաճախորդների այսօրվա պահանջարկը քարտային ծառայությունների նկատմամբ, Հայաստանում անկանխիկ գործարքների ցածր մակարդակի պարագայում:

- Այսօր բանկերը քարտային բիզնեսում շեշտը դնում են պլաստիկ քարտի հետ աշխատանքում հաճախորդի հարմարավետությունը ապահովելու վրա: Հաճախորդները նախընտրում են վարկային գծի /օվերդրաֆտի/ հնարավորություն ընձեռող, կանխիկացման զրոյական սակագին եւ, ինչու չէ, նաեւ զեղչերի համակարգ նախատեսող քարտեր:

- Որքա՞ն է կազմում «Յունիբանկ»-ի պլաստիկ քարտերի, POS –տերմինալների եւ բանկոմատների քանակը 2010թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ եւ որքա՞ն աճ է արձանագրվել հունվար-սեպտեմբերին:

- Ինչպես հայտնի է, քարտային բիզնեսի զարգացումը «Յունիբանկ»-ի 2010թ.-ի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկը թողարկել է ավելի քան 61 հազար քարտ, որոնցից 50 հազարը VISA միջազգային քարտերն են: Մինչեւ տարեվերջ նախատեսում ենք այդ թիվը հասցնել մոտ 100 հազարի: Մեր կողմից տեղադրված բանկոմատների քանակը կազմում է 73, POS-տերմինալներինը` 655: «Յունիբանկ»-ի քարտերով եւ բանկոմատներով կատարված գործարքների ծավալը 2010թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տարեկան կտրվածքով աճել է գրեթե երկու անգամ:

- Ի՞նչ կասեք վարկային քարտերի տարեկան միտման մասին եւ որքանո՞վ կարող է աճել պորտֆելը մինչեւ 2010թ.-ի վերջը:

Վարկային քարտերի տարեկան աճը կազմել է 23 տոկոս, ինչը վկայում է ակտիվ դինամիկայի մասին 2009թ.-ի համեմատ: Չորրորդ եռամսյակում ծրագրել ենք վարկային քարտերի պորտֆելի 1 մլրդ դրամի աճ:

- Հայտնի է, որ 2011թ.-ից Հայաստանում ուժի մեջ է մտնելու ԱՊՊԱ-ի մասին օրենքը: Մտադի՞ր է, արդյոք, «Յունիբանկ»-ը թողարկել հատուկ պլաստիկ քարտեր, հաշվի առնելով այն փաստը, որ Բանկը շատ ակտիվ է ավտովարկավորման ոլորտում:

Այո, իհարկե: Մենք անպայման կառաջարկենք նման պլաստիկ քարտեր: Դրանք կսպասարկվեն ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հետ համագործակցության միջոցով: Այդ համատեղ նախագիծը «Յունիբանկ»-ի հաճախորդների համար կմեկնարկի մոտակա ամիսներին:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Ուշադրություն` Յունիբանկի երեք մասնաճյուղերի սպասարկման ժամերի փոփոխություն
  • Հայտնի են "Հաղթենք միասին" ավանդի խաղարկության շահողները
  • Նոյեմբերի 17-ին «Յունիբանկ»-ը «Հաղթենք միասին» ավանդը ներդրած ավանդատուների միջեւ կանցկացնի մրցանակների խաղարկություն
  • «Յունիբանկ»-ը ներկայացնում է բիզնեսի համար նախատեսված նոր վարկատեսակ` «Ունիվերսալ»
  • “Յունիբանկ”-ը ընդլայնում է հաճախորդների հետ հետադարձ կապի հնարավորությունները. կարող եք հարց կամ առաջարկություն ուղարկել հենց հիմա` լրացնելով բանկի կայքում տեղադրված հետադարձ կապի ձեւը
  • UNISTREAM համակարգի շրջանառությունը գերազանցել է 2,77 մլրդ դոլարը
Տեսնել բոլորը