Չորս ավանդատուների հանձնվեցին Արթուր Աբրահամի մենամարտի հրավիրատոմսեր եւ տուրիստական փաթեթներ դեպի Ֆինլանդիա:
2010թ.-ի նոյեմբերի 17 -ին «Յունիբանկ»-ի գլխամասային գրասենյակում «Հաղթենք միասին» ժամկետային ավանդ ներդրած ավանդատուների միջեւ կայացավ մրցանակների խաղարկություն: Խաղարկությունը անցկացվեց հատուկ կազմված հանձնաժողովի անդամների ներկայությամբ` պատահական թվերի գեներացման համակարգի միջոցով: Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել Բանկի Վարչության եւ ներքին աուդիտի անդամները, ինչպես նաեւ Գրանդ Թորնթոն Ամիո աուդիտորական ընկերության ներկայացուցիչները: Խաղարկությանը մասնակցեցին 1634 ավանդատու, որոնցից չորսը դարձան Super Six Boxing World Classic մրցաշարի շրջանակներում կայանալիք` Արթուր Աբրահամի եւ բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչի չեմպիոնական մենամարտի հրավիրատոմսերի շահողներ: Մենամարտը կկայանա այս տարվա նոյեմբերի 27-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բանկի ավանդատուներին համագործակցության եւ Բանկի նկատմամբ ցուցաբերած վստահության համար: Շնորհավորում ենք շահողներին եւ մաղթում հետագա հաջողություններ:
Բազմատեսակ մրցանակների խաղարկությունը «Յունիբանկ»-ի համար դարձել է բարի ավանդույթ: Բանկը բազմիցս կազմակերպել է հանդիսավոր միջոցառումներ, որոնց շրջանակներում հաճախորդներն արժանացել են արժեքավոր նվերների եւ դրամական պարգեւների: Մրցանակների հաջորդ խաղարկությունը կկայանա 2011թ.-ին Grand Prix ժամկետային ավանդ ներդրած ավանդատուների միջեւ: Խաղարկության գլխավոր մրացանակը դեպի Կիպրոս ուղեւորությունն է:
Grand Prix ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, 365 օր ժամկետով եւ 11% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ: Այս ավանդը ներդրած բոլոր ավանդատուներին հնարավորություն է ընձեռվում ստանալ օվերդրաֆտ /վարկային միջոցներ/ ներդրած ավանդի 80%-ի չափով: Առաջին 30 օրվա համար օվերդրաֆտի տոկոսադրույք չի գանձվում:
Շնորհիվ մեր հաճախորդների, «Յունիբանկ»-ը, ժամկետային ավանդների ծավալով, ՀՀ բանկային համակարգի առաջատարն է: 31.10.10թ.-ի դրությամբ Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 75,8 մլրդ դրամը:
«Յունիբանկ»-ի ավանդների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է Բանկի կայքում` www.unibank.am: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով հեռախոսակապի կենտրոն 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձեւը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Նոյեմբերի 17-ին «Յունիբանկ»-ը «Հաղթենք միասին» ավանդը ներդրած ավանդատուների միջեւ կանցկացնի մրցանակների խաղարկություն15.11.2010 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ»-ը ներկայացնում է բիզնեսի համար նախատեսված նոր վարկատեսակ` «Ունիվերսալ»10.11.2010 Տեսնել ավելին
-
“Յունիբանկ”-ը ընդլայնում է հաճախորդների հետ հետադարձ կապի հնարավորությունները. կարող եք հարց կամ առաջարկություն ուղարկել հենց հիմա` լրացնելով բանկի կայքում տեղադրված հետադարձ կապի ձեւը04.11.2010 Տեսնել ավելին
-
UNISTREAM համակարգի շրջանառությունը գերազանցել է 2,77 մլրդ դոլարը31.10.2010 Տեսնել ավելին
-
Յունիբանկը ֆինանսական աջակցություն տրամադրեց "Նվիրիր կյանք" բարեգործական հիմնադրամին27.10.2010 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է ավտովարկավորման նոր ծրագիր երկրորդային շուկայում25.10.2010 Տեսնել ավելին