2010թ-ի սկզբին հայտարարվեց, որ մանրածախ բիզնեսի զարգացումն ընդունվել է Յունիբանկի ռազմավարության գերակա ուղղություն: Այդպիսով Բանկն իր ուշադրությունը հատկապես կենտրոնացրեց քարտային նախագծերի, այդ թվում` աշխատավարձային ծրագրերի առաջխաղացման վրա: Արդյունքները ակնհայտ են. մեկ տարվա ընթացքում Յունիբանկը, թողարկված միջազգային քարտերի քանակով, դարձավ առաջատար Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի միջեւ: Ներկայումս Բանկի կողմից թողարկվել է 63 հազար քարտ, որից 51 հազարը Visa միջազգային քարտերն են:
Քարտային բիզնեսը առաջին հերթին տեխնոլոգիապես հետաքրքիր պատրաստված քարտային նախագծերն են հաճախորդների համար պարզ եւ հասկանալի հնարավորություններով: Հաճախորդին հետաքրքրելու համար քարտն օգտագործման տեսակետից պետք է լինի պարզ, ունենա վարկային գիծ /օվերդրաֆտ/ բացելու հնարավորություն եւ տրամադրի համապատասխան զեղչեր կամ արտոնություններ: Ահա հենց այդպիսի քաղաքականության շնորհիվ Յունիբանկին հաջողվեց տարվա ընթացքում կտրուկ` 66 տոկոսով ավելացնել թողարկված քարտերի քանակը:
“Մեր բոլոր քարտային գործիքները, ինչպիսիք են “Անտոկոս”-ը, “Արտոնյալ 50”-ը, U-100-ը կամ էլ U-Buy-ը, նպատակաուղղված են հաճախորդի կարիքների բավարարմանը եւ մրցակցային առավելությունների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում: 2010թ.-ը քարտային բիզնեսի զարգացման առումով մեզ համար բեկումնային էր: Այդ ուղղությամբ կատարված ներդրումները կազմեցին ավելի քան 1 մլն դոլար: Դրա շնորհիվ, 2011 թ.-ը, նոր ծառայությունների մատուցման առումով, առավել ակտիվ կլինի”, - ասում է Յունիբանկի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Մինչեւ այս տարվա փետրվարի վերջը Յունիբանկը կգործարկի սեփական պրոցեսինգային կենտրոնը, որն արդեն իսկ աշխատում է թեստային ռեժիմում: Դա հնարավորություն կտա Բանկին սկսել տարբեր կարգի Visa չիպային քարտերի, այդ թվում նաեւ կոնսյերժ ծառայություն պարունակող Visa Infinite քարտերի թողարկումը: Պրոցեսինգային կենտրոնի գործարկման հետ մեկտեղ, հաճախորդներին կառաջարկվի նաեւ լոյալության հատուկ ծրագիր, որի շրջանակներում քարտապանները հնարավորություն կունենան բոնուսներ կուտակել ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս: Այդպիսով հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում բոնուսների հաշվին կրճատել ծախսերը` ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելիս: Բացի դա, Յունիբանկը քարտապաններին հնարավորություն կտա նվազեցնել վարկի տոկոսադրույքը` ելնելով կատարված վճարումների իրենց պատմությունից:
“Մեր գլխավոր խնդիրը հաճախորդներին ապացուցելն է, որ գումարը ավելի շահավետ է պահել բանկում: Քարտապանները քարտը պետք է համարեն ոչ թե գումարը կանխիկացնելու միջոց, այլ մի շարք առավելություններից օգտվելու հնարավորություն, որոնք նրանք չեն կարող ստանալ ոչ մի ուրիշ դեպքերում, քանի որ մեր մշակած ծառայությունները իրենց տեսակում յուրահատուկ են: Օրինակ, նախատեսում ենք բազմարժութային քարտերի թողարկում: Այսինքն մեկ քարտին ամրագրված կլինեն մի քանի հաշիվներ տարբեր արժույթներով, ինչը շահեկան է հաճախորդի համար անհրաժեշտ պահին համապատասխան քարտը օգտագործելու տեսակետից”,- նշեց Մեսրոպ Հակոբյանը:
Յունիբանկը ձեռք է բերել GPRS գործառույթով 120 շարժական POS-տերմինալ, որոնք առավելապես կտեղադրվեն մարզերում: Դրանով իսկ կլուծվի երկրի հեռավոր վայրերում անորակ կապի խնդիրը: Այսօրվա դրությամբ Յունիբանկի կողմից տեղադրվել է 658 POS – տերմինալ եւ 74 բանկոմատ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ29.12.2010 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` «Յունիբանկ»-ի աշխատանքային ժամերը տոնական օրերին28.12.2010 Տեսնել ավելին
-
UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է Հայաստանում20.12.2010 Տեսնել ավելին
-
Նոր ավանդատեսակ «Յունիբանկ»-ից` «Հարմարավետ», 12% տարեկան տոկոսադրույքով եւ ավանդի գումարի մինչեւ 50% ետկանչման հնարավորությամբ12.12.2010 Տեսնել ավելին
-
Յունիստրիմ համակարգի 9-ամյա տարեդարձը նշանավորվեց միջազգային մրցանակներով08.12.2010 Տեսնել ավելին
-
Յունիբանկը`Ռուբեն Հախվերդյանի հոբելյանական համերգի հովանավոր07.12.2010 Տեսնել ավելին