«Յունիբանկ»-ը գործողության մեջ է դրել ֆիզիկական անձանց համար նախատեսված «Հարմարավետ» նոր ժամկետային ավանդը: Այս ավանդի առանձնահատկությունը, որը շահեկանորեն տարբերում է այն շուկայի այլ ավանդային առաջարկներից, բարձր` մինչեւ 12% տարեկան տոկոսադրույքը եւ ավանդի գումարի մինչեւ 50% ետկանչման հնարավորության ընձեռումն է: Նույնիսկ ավանդի մասնակի ետկանչման դեպքում ետկանչված գումարի նկատմամբ հաշվարկվում է մինչեւ ետկանչման օրը ընկած ժամանակահատվածի համար սահմանված տոկոսադրույքը:
«Հարմարավետ» ավանդն ընդունվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով մինչեւ 365 օր ժամկետով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո: Տոկոսագումարի վճարման կարգը սահմանվում է ավանդատուի ցանկությամբ` ամսական կամ ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին ընձեռվում է օվերդրաֆտի /վարկային միջոցների/ ստացման հնարավորություն` ներդրված ավանդի 90%-ի չափով: Ավանդի գործողության վերջնաժամկետն է 2011թ.-ի դեկտեմբերի 31-ը:
«Յունիբանկ»-ը ժամկետային ավանդների ծավալով ՀՀ բանկային համակարգի անփոփոխ առաջատարն է: 31.11.10թ.-ի դրությամբ Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 76 մլրդ դրամը: «Յունիբանկ»-ի ավանդների լայն տեսականին հնարավորություն է տալիս հաճախորդներին ընտրելու գումարի ապահով պահպանման եւ կուտակման իրենց համար առավել հարմար միջոցը:
«Հարմարավետ» ավանդատեսակի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի կայքի /www.unibank.am/ «Ավանդներ» բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով հեռախոսակապի կենտրոն 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձեւը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիստրիմ համակարգի 9-ամյա տարեդարձը նշանավորվեց միջազգային մրցանակներով08.12.2010 Տեսնել ավելին
-
Յունիբանկը`Ռուբեն Հախվերդյանի հոբելյանական համերգի հովանավոր07.12.2010 Տեսնել ավելին
-
Հետաքրքիր քարտային նախագծեր` «Յունիբանկ»-ից07.12.2010 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` Յունիբանկի երեք մասնաճյուղերի սպասարկման ժամերի փոփոխություն01.12.2010 Տեսնել ավելին
-
Հայտնի են "Հաղթենք միասին" ավանդի խաղարկության շահողները17.11.2010 Տեսնել ավելին
-
Նոյեմբերի 17-ին «Յունիբանկ»-ը «Հաղթենք միասին» ավանդը ներդրած ավանդատուների միջեւ կանցկացնի մրցանակների խաղարկություն15.11.2010 Տեսնել ավելին