UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է Հայաստանում

20.12.2010

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի շրջանառությունը այս տարվա հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7 տոկոսով եւ կազմել 525 մլն ԱՄՆ դոլար: Փոխանցումների քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 669 940` 2009թ.-ի ցուցանիշի համեմատ աճելով 6 տոկոսով: UNISTREAM համակարգով փոխանցումներն իրականացվում են 95 երկրների 200 000 սպասարկման կետերում: Համակարգով իրականացված փոխանցումների ընդհանուր քանակը տարեկան կազմում է 6 մլն:

Ներկայումս UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: UNISTREAM համակարգի ձեռքբերումները գնահատվեցին այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Ernst and Young ընկերությունը, Դրամական փոխանցումների համակարգերի միջազգային միությունը (IAMTN), ռուսաստանյան բանկային համաժողովը եւ այլն:

UNISTREAM համակարգով փոխանցումներն իրականացվում են Յունիբանկի բոլոր 34 մասնաճյուղերում: Փոխանցման սակագինը կազմում է 0,35-1 տոկոս: UNISTREAM համակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել կայքի “Յունիստրիմ դրամական փոխանցումներ” էջը կամ զանգահարել հեռախոսակապի կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Նոր ավանդատեսակ «Յունիբանկ»-ից` «Հարմարավետ», 12% տարեկան տոկոսադրույքով եւ ավանդի գումարի մինչեւ 50% ետկանչման հնարավորությամբ
  • Յունիստրիմ համակարգի 9-ամյա տարեդարձը նշանավորվեց միջազգային մրցանակներով
  • Յունիբանկը`Ռուբեն Հախվերդյանի հոբելյանական համերգի հովանավոր
  • Հետաքրքիր քարտային նախագծեր` «Յունիբանկ»-ից
  • Ուշադրություն` Յունիբանկի երեք մասնաճյուղերի սպասարկման ժամերի փոփոխություն
  • Հայտնի են "Հաղթենք միասին" ավանդի խաղարկության շահողները
Տեսնել բոլորը