UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը` MONEY TRANSFERS MOSCOW-2011 համաժողովի գլխավոր հովանավոր

08.07.2011


UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը դարձել է ս.թ. հունիսին Մոսկվայում կայացած  MONEY TRANSFERS MOSCOW-2011 համաժողովի գլխավոր հովանավոր: Դրամական փոխանցումների համակարգերի միջազգային միության (IAMTN) կողմից կազմակերպվող այս համաժողովը  կարևոր իրադարձություն է դրամական փոխանցումների ոլորտում ընդգրկված կազմակերպությունների և օպերատորների համար: Մոսկովյան համաժողովում ներկա էին ավելի քան 40 ֆինանսական ինստիտուտների, պետական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-հունիսին կազմել է ավելի քան 277,4 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 28,7 տոկոսով: Դրամական փոխանցումների քանակն աճել է 12,6 տոկոսով` հաշվետու  ժամանակահատվածում կազմելով 361,6 հազար: UNISTREAM փոխանցումների հանդեպ մեծ պահանջարկը պայմանավորված  է մի քանի գործոններով, այդ թվում նաև` մատչելի սակագնով` սկսած 0.35 % և անհասցե փոխանցումների գործառույթով, համաձայն որի հաճախորդը կարող է գումարը ստանալ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում: UNISTREAM համակարգի սպասարկման կետերի քանակը կազմում է 200 հազար, երկրների թիվը` 100: UNISTREAM դրամական փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր 37 մասնաճյուղերում:

2011թ.-ին UNISTREAM համակարգի առանցքային նախագիծը դարձավ հաճախորդի քարտի ներդրումը: Այս քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը, քանի որ քարտի առկայությունը սպասարկողին ազատում է ամեն անգամ նույն տեղեկատվությունը մուտքագրելու անհրաժեշտությունից:

Հաճախորդների համար առավելագույն հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով,  UNISTREAM համակարգի ղեկավարությունը որոշում է ընդունել հաճախորդի քարտեր տրամադրել նաև դրամական փոխանցումներ ստացողներին: “Քարտի կիրառությունը դրամական միջոցների փոխանցման ժամանակը հասցնում է նվազագույնի: Հաճախորդը տալիս է քարտը սպասարկողին և փոխանցումը կատարված է: Մենք ցանկանում ենք գործընթացը հարմարավետ դարձնել ոչ միայն գումար ուղարկողի, այլև այն ստացողի համար: Այսուհետ դրամական փոխանցում ստացողը ևս կարող է առանց ժամանակ կորցնելու ներկայացնել քարտը և ստանալ իր գումարը”,- ասում է UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը: Նա նշեց  նաեւ, որ քարտերը բավականին պահանջված են հաճախորդների կողմից: Արդեն 700 հազար հաճախորդ հանդիսանում է UNISTREAM համակարգի քարտապան: Քարտով իրականացված փոխանցումների մասնաբաժինը համակարգի փոխանցումների ընդհանուր ծավալում կազմում է 65 տոկոս: Հայաստանյան փոխանցումների  83 տոկոսն իրականացվում է քարտով: Հաճախորդներին քարտերը տրամադրվում են անվճար:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն առաջարկում է “UNI - կուտակային” նոր ավանդ` համալրման և տոկոսների կապիտալիզացիայի հնարավորությամբ
  • «Ավիատրանս» ավիագործակալության սպասարկման սրահում բացված` Յունիբանկի պրոմո կետը սկսել է հաճախորդների սպասարկումը
  • Moody’s գործակալությունը հաստատել է Յունիբանկի միջազգային վարկանիշը
  • Յունիբանկը ստեղծում է մասնագիտացված մասնաճյուղեր` սպառողական վարկավորման կենտրոններ
  • Մինչեւ տարեվերջ Յունիբանկը կտեղադրի 50 նոր բանկոմատ` հասցնելով դրանց քանակը 120
  • Համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում բացված Յունիբանկի պրոմո-կետերը սկսել են իրենց ակտիվ աշխատանքը
Տեսնել բոլորը