Համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում բացված Յունիբանկի պրոմո-կետերը սկսել են իրենց ակտիվ աշխատանքը

15.06.2011

Ապրանքների ապառիկ վաճառքի վարկավորման պայմանների ներկայացման եւ տեղում հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու նպատակով, Յունիբանկը պրոմո-կետեր է բացել  «Նիքս» (ք. Երեւան, Սարյան 6-7), «Ֆայն» (ք.Երեւան, Սարյան 12), եւ «Քոմփաս» (ք.Երեւան, Սայաթ - Նովա պող. 15) համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում: Պրոմո-կետերի աշխատակիցները հաճախորդներին պարզաբանում են  վարկավորման գործընթացը եւ օգնում են վարկային հայտի լրացման, ինչպես նաեւ  փաստաթղթերի ներկայացման գործում: Նշված խանութներից համակարգչային տեխնիկա գնելու համար Յունիբանկի կողմից տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 18%, ժամկետը` 24 ամիս, կանխավճարը` 0 տոկոս:  Վարկի տրամադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ եւ տեղեկանք աշխատավայրից:

Մանրածախ բիզնեսի զարգացումը, որը Յունիբանկն ընդունել է  ռազմավարության առաջնահերթ ուղղություն, առաջին հերթին, ենթադրում է ֆիզիկական անձանց առավելագույնս հարմարավետ եւ արագ սպասարկում:  Այդ իսկ պատճառով, բացի մասնաճյուղային ցանցի շարունակական ընդլայնումից, Յունիբանկը մինչեւ տարեվերջ շեշտակի կավելացնի առեւտրային սրահներում  բացված  պրոմո-կետերի քանակը եւ կընդգրկի  այլ ոլորտներ եւս: Մասնավորապես, շուտով Բանկը պրոմո-կետեր կստեղծի «Ավիատրանս» խոշորագույն  ավիագործակալության սպասարկման սրահում  եւ «Օնլայն Պլյուս» խանութ- սրահում:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Նոր վարկային քարտ Յունիբանկից` “Constant +”
  • Յունիբանկը մասնաճյուղ է բացել Տաշիր քաղաքում
  • Յունիբանկը ներկայացնում է նոր ավանդատեսակ` “Ավանդ+Ապահովագրություն”
  • Յունիբանկի կողմից թողարկված բանկային քարտերի քանակը գերազանցել է 68 հազարը
  • Հունիսի մեկից Յունիբանկի «ԿԻՆՈՆԱԻՐԻ» նորաբաց մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը
  • «Յունիբանկ»-ի «Օպերա» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 11:00-ից մինչեւ 20:00
Տեսնել բոլորը