«Ավիատրանս» խոշորագույն ավիագործակալության սպասարկման սրահում /Երևան, Մաշտոցի 15/ բացված` Յունիբանկի պրոմո-կետը սկսել է իր աշխատանքը: Պրոմո-կետի աշխատակիցները հաճախորդներին ներկայացնում են սպառողական վարկավորման պայմանները, մատուցում խորհրդատվություն, պարզաբանում վարկավորման գործընթացը և, անհրաժեշտության դեպքում, օգնում են վարկային հայտի լրացման և փաստաթղթերի ներկայացման գործում:
Յունիբանկը ավիատոմսերի ձեռքբերման համար վարկեր է տրամադրում հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 300 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 24%, ժամկետը` 24 ամիս, կանխավճարը` 0-30%:
U-Fly վարկը տրամադրվում է բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկի տրամադրման համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում է անվճար:
Շուտով Յունիբանկը պրոմո-կետեր կբացի նաեւ մարզերում, մասնավորապես, «Ավիատրանս» գործակալության սպասարկման կետերում Գյումրիում և Վանաձորում: Ներկա դրությամբ Յունիբանկն ունի 4 պրոմո-կետ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Moody’s գործակալությունը հաստատել է Յունիբանկի միջազգային վարկանիշը27.06.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը ստեղծում է մասնագիտացված մասնաճյուղեր` սպառողական վարկավորման կենտրոններ26.06.2011 Տեսնել ավելին
-
Մինչեւ տարեվերջ Յունիբանկը կտեղադրի 50 նոր բանկոմատ` հասցնելով դրանց քանակը 12019.06.2011 Տեսնել ավելին
-
Համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում բացված Յունիբանկի պրոմո-կետերը սկսել են իրենց ակտիվ աշխատանքը15.06.2011 Տեսնել ավելին
-
Նոր վարկային քարտ Յունիբանկից` “Constant +”08.06.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը մասնաճյուղ է բացել Տաշիր քաղաքում02.06.2011 Տեսնել ավելին