2011թ.-ի հունիսի 14-ին Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Յունիբանկի ֆինանսական կայունության E+, արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ և NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը, ինչը վկայում է հայաստանյան բանկային շուկայում Յունիբանկի կայուն զարգացման հեռանկարների մասին:
Moody's Investors Service գործակալությունը դրական է գնահատել մանրածախ բանկային շուկայում Յունիբանկի դիրքերը: Գործակալության վերլուծաբանների կարծիքով, ժամկետային ավանդների և դրամական փոխանցումների շուկաներում Յունիբանկի առաջատար դիրքերը բանկին լրացուցիչ հնարավորություն են ընձեռում մանրածախ հատվածում ծառայությունների խաչաձեւ վաճառքի ծավալների մեծացման համար:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Յունիբանկին միջազգային վարկանիշ է շնորհվել 2010թ.-ի հունիսին:
2010թ.-ի արդյունքներով Յունիբանկի դիրքերը ՀՀ բանկային համակարգում հետեւյալն են` ակտիվներ` 7-րդ տեղը, վարկեր արդյունաբերությանը` 3-րդ տեղը, սպառողական վարկեր` 1 տեղը, հիփոթեքային վարկեր` 2-րդ տեղը, պարտավորություններ` 5 տեղը, ժամկետային ավանդներ` 1 տեղը, դրամական փոխանցումներ` 1 տեղը:
Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 37 մասնաճյուղ, 4 պրոմո-կետ և ներկայացուցչություն Մոսկվայում, ՌԴ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը ստեղծում է մասնագիտացված մասնաճյուղեր` սպառողական վարկավորման կենտրոններ26.06.2011 Տեսնել ավելին
-
Մինչեւ տարեվերջ Յունիբանկը կտեղադրի 50 նոր բանկոմատ` հասցնելով դրանց քանակը 12019.06.2011 Տեսնել ավելին
-
Համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում բացված Յունիբանկի պրոմո-կետերը սկսել են իրենց ակտիվ աշխատանքը15.06.2011 Տեսնել ավելին
-
Նոր վարկային քարտ Յունիբանկից` “Constant +”08.06.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը մասնաճյուղ է բացել Տաշիր քաղաքում02.06.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը ներկայացնում է նոր ավանդատեսակ` “Ավանդ+Ապահովագրություն”01.06.2011 Տեսնել ավելին