Յունիբանկտ նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները

12.07.2011


2011թ.-ի առաջին կիսամյակում Բանկի կողմից տրամադրված բիզնես-վարկերի քանակն ավելացել է 1.5 անգամ:

Յունիբանկը 1-2 տոկոսային կետով իջեցրել է փոքր բիզնեսի համար նախատեսված “UNI-EXPRESS” և “UNI-MICRO” վարկատեսակների տարեկան տոկոսադրույքները: “UNI-EXPRESS” վարկի տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 19-22%, ԱՄՆ դոլարի դեպքում` 17-20%, իսկ եվրոյի դեպքում` 16-19%: “UNI-MICRO” վարկի գծով սահմանվել են հետևյալ տոկոսադրույքները` 18-21% տարեկան, եթե վարկը տրամադրվում է դրամով, 17-20% և 16-19%` եթե վարկը տրամադրվում է դոլարով և եվրոյով: “UNI-EXPRESS” վարկի գումարը կազմում է մինչև 3.5 մլն դրամ, իսկ “UNI-MICRO” վարկի գումարը` 3.5 մլն մինչև 6 մլն դրամ: Բանկը նվազեցրել է նաև միջնորդավճարի չափը` այն սահմանելով 1%: Վարկային միջոցները տրամադրվում են առավելագույնը 48 ամիս ժամկետով` արտադրության, առևտրի կամ ծառայությունների մատուցման ոլորտներում ոչ պակաս, քան 3 ամիս գործունեություն ծավալած ձեռնարկություններին կամ անհատ ձեռներեցներին:

“UNI-EXPRESS” վարկի հիմնական առանձնահատկությունն այն է, որ Բանկը պարտադիր գրավ չի պահանջում, ներկայացվում է միայն իրավաբանական կամ ֆիզիկական անձի երկու երաշխավորություն: “UNI-MICRO” վարկի համար գրավի լիկվիդային արժեքը կարող է կազմել վարկի գումարի 50%-ը: Վարկերն ունեն մարման ճկուն ժամանակացույց` հաշվի է առնվում հաճախորդի բիզնեսի սեզոնայնությունը: Դրա հետ մեկտեղ, Յունիբանկը թույլատրում է վարկերի վաղաժամկետ մարում առանց սահմանափակումների և տույժերի: “UNI-EXPRESS” և “UNI-MICRO” վարկերի հայտերն ընդունվում են Յունիբանկի` Երևան քաղաքում գործող բոլոր մասնաճյուղերում: Անհրաժեշտ փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո վարկային հայտի քննարկման ժամկետը կազմում է ոչ ավելի, քան 2 օր:

“Վարկավորման նոր, շահավետ պայմանները փոքր ձեռնարկատիրության համար կստեղծեն բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկային միջոցների հասանելիությունը փոքր բիզնեսի համար, այսօրվա դրությամբ, ամենաարդիական հարցերից մեկն է, մենք ո’չ միայն բարելավել ենք վարկավորման պայմանները, այլև` պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը: Յունիբանկը ձգտում է փոքր բիզնեսի վարկավորման ոլորտում լինել շուկայի առաջատարը, այնպես որ, մենք պարբերաբար բարձրացնում ենք մեր վարկերի մրցունակությունը` հաշվի առնելով հաճախորդների փոփոխական պահանջմունքները և բիզնեսի առանձնահատկությունները: Անցած տարվա արդյունքներով Յունիբանկը գրեթե կրկնապատկել է բիզնես-վարկերի քանակը, զգալի աճ ենք ակնկալում նաև այս տարի,- ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Արա Ավագյանը:

2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով Յունիբանկի բիզնես-վարկերի պորտֆելը կազմել է 47,9 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10%-ով: Բիզնես-վարկերի քանակն ավելացել է գրեթե 1.5 անգամ: Փոքր և միջին բիզնեսին ուղղված վարկերի պորտֆելը գերազանցել է 18,6 մլրդ դրամը:

“Փոքր բիզնեսի զարգացումը կարևոր դեր ունի ցանկացած երկրի տնտեսության համար: Յունիբանկը փոքր բիզնեսի ֆինանսավորումը դիտարկում է որպես հեռանկարային բիզնես ուղղություն. մինչև տարեվերջ նախատեսել ենք փոքր բիզնեսի վարկավորման ծավալների կրկնակի աճ: Շատ կարևոր է, որպեսզի բանկը, շուկայի ուսումնասիրությունների և սպասումների հիման վրա, հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր ունենա: Այդպիսի մոտեցումը փոքր բիզնեսին կապահովի ակտիվ և արագ զարգացում և լավագույնս կհամապատասխանի հաճախորդի սպասումներին: Մեր ռազմավարական ծրագրով նախատեսում ենք այս ոլորտի առաջատար դառնալ”,- եզրափակել է Ա.Ավագյանը:

Յունիբանկի բիզնես վարկերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կայքի “Բիզնես վարկեր” բաժնում:
Տեղեկատու հեռախոս` 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • UNISTREAM դրամական փոխանցումների համակարգը` MONEY TRANSFERS MOSCOW-2011 համաժողովի գլխավոր հովանավոր
  • Յունիբանկն առաջարկում է “UNI - կուտակային” նոր ավանդ` համալրման և տոկոսների կապիտալիզացիայի հնարավորությամբ
  • «Ավիատրանս» ավիագործակալության սպասարկման սրահում բացված` Յունիբանկի պրոմո կետը սկսել է հաճախորդների սպասարկումը
  • Moody’s գործակալությունը հաստատել է Յունիբանկի միջազգային վարկանիշը
  • Յունիբանկը ստեղծում է մասնագիտացված մասնաճյուղեր` սպառողական վարկավորման կենտրոններ
  • Մինչեւ տարեվերջ Յունիբանկը կտեղադրի 50 նոր բանկոմատ` հասցնելով դրանց քանակը 120
Տեսնել բոլորը