Ձգտելով իր հաճախորդներին առաջարկել դրամական միջոցների տեղաբաշխման ամենաշահավետ պայմանները, Յունիբանկը բարձրացրել է ԱՄՆ դոլարով “Տոնական-10” ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%, դրանով իսկ ապահովելով բանկի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ մշակված ավանդի բարձր եկամտաբերությունը: Գումարը ՀՀ դրամով ավանդադրելու դեպքում տոկոսադրույքը մնացել է անփոփոխ` 12.5%:
Ֆիզիկական անձանց համար նախատեսված “Տոնական-10” ավանդը ներկայումս հանդիսանում է բանկի ամենապահանջված ավանդատեսակներից մեկը: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 400 հազար դրամ կամ 1 000 դոլար, ժամկետը` 181-ից մինչև 365 օր: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ և օվերդրաֆտի /վարկային միջոցների / ստացման հնարավորություն` ավանդի գումարի 90 տոկոսի չափով: “Տոնական-10” ավանդի ընդունման վերջնաժամկետն է 2011թ.-ի դեկտեմբերի 31-ը:
“Տոնական-10” ավանդի առանձնահատկությունը բարձր եկամտաբերությունն է: Այդ իսկ պատճառով բանկն արագ արձագանքեց շուկայի պայմաններին և որոշեց բարձրացնել ավանդի տոկոսադրույքը: Յունիբանկի ավանդատեսակների լայն տեսականին հնարավորություն է տալիս ավանդատուին ընտրելու միջոցների տեղաբաշխման իր համար ամենահարմար տարբերակը: Նման մոտեցման շնորհիվ Յունիբանկը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով պահպանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարի դիրքը”, - նշեց Յունիբանկի ֆինանսական տնօրեն Դիանա Ջեյրանյանը:
Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 01.10.11թ. դրությամբ կազմել են 48 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20.6%-ով:
Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքի http://www.unibank-armenia.com/hy/deposit.php էջը: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկն ընդլայնում է պրոմո-կետերի ցանցը Orange-ի վաճառքի սրահներում13.10.2011 Տեսնել ավելին
-
“Օպերա” մասնաճյուղի համար սահմանվել է աշխատանքային նոր ռեժիմ09.10.2011 Տեսնել ավելին
-
Երևանում լեփ-լեցուն դահլիճում կայացավ Քրիստինա Օրբակայտեի մենահամերգը` նվիրված Յունիբանկի հիմնադրման 10-ամյա հոբելյանին05.10.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը տոնում է 10-ամյա հոբելյանը02.10.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը կգործարկի Հայաստանի համար նորույթ հանդիսացող mobile commerce ծառայությունը29.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի անցկացմանը22.09.2011 Տեսնել ավելին