Օրանժ Արմենիա ընկերության հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկը հինգ նոր պրոմո-կետ է տեղադրել Orange-ի վաճառքի սրահներում: Այդպիսով Orange-ի արդեն 10 սրահներում կարելի է բջջային հեռախոսների և նոութբուքների ապառիկ վաճառքը ձևակերպել տեղում: Յունիբանկի պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի սրահներում զգալիորեն արագացնում է վարկավորման գործընթացը` սպառողական վարկերի ձևակերպումը հաճախորդների համար էլ ավելի դյուրին և հարմարավետ դարձնելով: Բանկի առաջին հինգ պրոմո-կետերը Orange-ի ցանցում տեղադրվել են Երևանում, Գյումրիում և Վանաձորում ս.թ. սեպտեմբերին:
Յունիբանկը վարկերը տրամադրում է հետևյալ պայմաններով. գումարը` մինչև 600 հազար դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 18% տարեկան: Կանխավճարը կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են վարկային բացասական պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Բանկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում են անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:
Orange-ը բջջային հեռախոսներ և սմարթֆոններ արտադրող աշխարհահռչակ ընկերություններից ուղիղ մատակարարումների գծով հայաստանյան շուկայի առաջատարն է և ներկայացնում է սմարթֆոնների ամենամեծ տեսականին (Apple, BlackBerry, Alcatel, Samsung, HTC, Nokia) ինչպես սպառողների լայն զանգվածի, այնպես էլ` բիզնես դասի համար: Հաշվի առնելով արդյունավետ համագործակցությունը և բնակչության մեծ պահանջարկը Orange-ի տեսականու նկատմամբ, Յունիբանկը կշարունակի պրոմո-կետերի և ապառիկ վաճառք իրականացնող սրահների թվի ավելացումը: Ներկայումս հնարավոր է վարկով բջջային հեռախոս, սմարթֆոն կամ նոութբուք ձեռքբերել Orange-ի 75 վաճառքի սրահներից 38-ում, որից 10-ում առկա է Յունիբանկի պրոմո-կետը:
Յունիբանկի պրոմո-կետերի հասցեները հետևյալն են`
-Երևան, Հյուսիսային պողոտա 1 (“Նորդ” բիզնես կենտրոն)
-Երևան, Մաշտոցի պող. 5ա/50
-Երևան, Կոմիտասի 8
-Երևան, Էրեբունի 18/7
-Երևան, Պարույր Սևակ 51/6
-Երևան, Դավիթաշեն ,4 թաղամաս, 11-11/1
-Երևան, Րաֆֆու 39/4
-Երևան, Տիգրան Մեծի 29ա/93
-Գյումրի, Սայաթ-Նովա 7
-Վանաձոր, Տիգրան Մեծի 47ա
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ կապվել մեր մասնագետների հետ www.unibank.am կայքում տեղադրված հետադարձ ձևը լրացնելու միջոցով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
“Օպերա” մասնաճյուղի համար սահմանվել է աշխատանքային նոր ռեժիմ09.10.2011 Տեսնել ավելին
-
Երևանում լեփ-լեցուն դահլիճում կայացավ Քրիստինա Օրբակայտեի մենահամերգը` նվիրված Յունիբանկի հիմնադրման 10-ամյա հոբելյանին05.10.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը տոնում է 10-ամյա հոբելյանը02.10.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը կգործարկի Հայաստանի համար նորույթ հանդիսացող mobile commerce ծառայությունը29.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի անցկացմանը22.09.2011 Տեսնել ավելին
-
Յունիբանկը վարկավորում է Orange բջջային հեռախոսների ձեռքբերումը “Օրանժ Արմենիա” ընկերության սպասարկման կետերում տեղադրվել են բանկի հինգ պրոմո-կետեր19.09.2011 Տեսնել ավելին