“Օպերա” մասնաճյուղի համար սահմանվել է աշխատանքային նոր ռեժիմ

09.10.2011


Ս.թ. հոկտեմբերի 10-ից Յունիբանկի “Օպերա” երևանյան մասնաճյուղը սկսել է աշխատել նոր ռեժիմով: Այսուհետ մասնաճյուղն աշխատանքային օրերին հաճախորդներին կսպասարկի ժամը 11:10-ից մինչև 19: 30-ը: “Օպերա” մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Սայաթ-Նովա 1: Մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային սպասարկումից, այդ թվում` ձևակերպել վարկեր, ավանդներ, ստանալ բանկային քարտեր, իրականացնել արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումներ և UNISTREAM դրամական փոխանցումներ:

Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը հետևողականորեն բարելավում է սպասարկման որակը և մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը սահմանում  հաճախորդների սպասումներին համապատասխան: Հիշեցնենք, որ Յունիբանկի “Ամիրյան” /ք.Երևան, Ամիրյան 12/ և “Կոմիտաս” /ք.Երևան, Կոմիտասի 15/2/ մասնաճյուղերը ևս աշխատում են երկարացված ռեժիմով` երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 9:15-ից մինչև 19:30: “Զվարթնոց” մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Երկարացված աշխատանքային օրը  հնարավորություն է տալիս հաճախորդներին այցելել բանկ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից առավել հարմար ժամերին: Յունիբանկի լայն մասնաճյուղային ցանցը և  ներկայությունը գրեթե բոլոր շրջաններում ապահովում են բանկային ծառայությունների հասանելիությունն ու հաճախորդների հարմարավետ սպասարկումը:  Ներկայումս Յունիբանկի մասնաճյուղերի քանակը կազմում է 37:  

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Երևանում լեփ-լեցուն դահլիճում կայացավ Քրիստինա Օրբակայտեի մենահամերգը` նվիրված Յունիբանկի հիմնադրման 10-ամյա հոբելյանին
  • Յունիբանկը տոնում է 10-ամյա հոբելյանը
  • Յունիբանկը կգործարկի Հայաստանի համար նորույթ հանդիսացող mobile commerce ծառայությունը
  • Յունիբանկը հովանավորչական աջակցություն է ցուցաբերել Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի անցկացմանը
  • Յունիբանկը վարկավորում է Orange բջջային հեռախոսների ձեռքբերումը “Օրանժ Արմենիա” ընկերության սպասարկման կետերում տեղադրվել են բանկի հինգ պրոմո-կետեր
  • Յունիբանկը նոյեմբերին նախատեսում է սկսել չիպային քարտերի թողարկում սեփական էմբոսերի միջոցով
Տեսնել բոլորը