Նոր ծառայություն Յունիբանկից` UNISTREAM դրամական փոխանցումների մուտքագրում քարտի հաշվին հաճախորդի զանգով

17.11.2011


Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է առանց բանկ այցելելու UNISTREAM դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն: Նոր ծառայության շնորհիվ դրամական միջոցները կարելի է փոխանցել UNISTREAM, U-Stream + կամ այլ VISA և ArCa քարտերի հաշվին հեռախոսազանգի միջոցով: Դրամական փոխանցում ստացողն ընդամենը պետք է զանգահարի բանկ  (37410) 59 22 33 հեռախոսահամարով, օպերատորին հայտնի փոխանցման նույնականացման գաղտնաթիվը, քարտի 16-նիշանոց համարը և դրամական միջոցները հասանելի կդառնան նրան անմիջապես գործարքի ավարտից հետո:

“Ստեղծման օրվանից ի վեր UNISTREAM համակարգի գործունեությունն ուղղված է հաճախորդների պահանջմունքների առավել բավարարմանը: Նոր ծառայությունը լրացուցիչ արտոնություն է մեր հաճախորդների համար և ուղղված է սպասարկման որակի և հարմարավետության բարձրացմանը”, - ասում է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի սպասարկման և վերահսկման դեպարտամենտի տնօրեն Նատալյա Տեր-Գևորգյանը:

UNISTREAM քարտը կարելի է անվճար ստանալ Յունիբանկի 37 մասնաճյուղերից ցանկացած մեկում: Քարտի օգտագործումը ենթադրում է PIN-կոդի պարտադիր մուտքագրում, ինչն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ:

Մինչև 150 հազար դրամ վարկային գծով U-Stream+ քարտը նույնպես նախատեսված է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների համար: Վարկի պայմանների համաձայն, 100 հազար դրամ սահմանաչափով քարտերը կարող են ձեռքբերել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր UNISTREAM համակարգով ուղարկել կամ ստացել են դրամական փոխանցում: 150 հազար դրամ սահմանաչափով քարտերը նախատեսված են Յունիբանկի այն մշտական հաճախորդների համար, որոնք տարվա ընթացքում UNISTREAM համակարգով իրականացրել են առնվազն 5 դրամական փոխանցում` 3 000 դոլարից ոչ պակաս գումարով: Վարկավորման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը:

U-Stream+ քարտը շահեկանորեն առանձնանում է վարկավորման արտոնյալ պայմաններով և ձևակերպման պարզությամբ: Վարկի տոկոսադրույքը կազմում է 24% տարեկան, որը կիրառվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: U-Stream+ վարկի հիմնական առավելություններից է 2 տոկոսային կետով տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը` վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարում:

Հաշվի առնելով, որ U-Stream+ վարկային գիծը նախատեսված է իր իսկ հաճախորդների համար, Յունիբանկը քարտի սպասարկումը առաջին տարվա համար իրականացնում է անվճար, իսկ հաճախորդի հաշվի դրական մնացորդին հաշվարկվում է բարձր տոկոսադրույք` 5%:

Բացի դա, հաճախորդներին անվճար առաջարկվում է “ՅՈՒՆԻՍՏՐԻՄ ՊԼՅՈՒՍ” հաճախորդի քարտ: Քարտի գլխավոր առավելությունը դրամական փոխանցման գործընթացի պարզեցումն ու հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումն է: Արդեն 1 մլն  հաճախորդ հանդիսանում է UNISTREAM համակարգի քարտապան: Ընդլայնվում է նաև այն երկրների ցանկը, որտեղ կարելի է օգտվել այդ քարտից (Հայաստան,  Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Իսրայել, ԱՄԷ, Կիպրոս):

Այսօր UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված և առաջատար համակարգն է Հայաստանում` ինչպես ծավալով, այնպես էլ քանակով: UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 542 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.9%-ով: Դրամական փոխանցումների քանակն աճել է 9.5%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 551 536:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը պրոմո-կետ է բացել “Happy Voyage” տուրիստական գործակալությունում
  • Յունիբանկը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 43-րդ տեղը
  • Յունիբանկի “Ավան” և “Աբովյան” մասնաճյուղերը տեղափոխվել են նոր տարածքներ
  • Յունիբանկը UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդներին առաջարկում է վարկավորման արտոնյալ պայմաններ U-Stream+ քարտով
  • Կապուղու նորացման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի Յունիբանկի 15 բանկոմատների աշխատանքը
  • Յունիբանկի քարտերի քանակն ավելացել է 20%-ով և կազմել 73,2 հազար
Տեսնել բոլորը