Յունիբանկը շնորհավորում է բոլոր կանանց գարնանային հրաշալի տոների` Կանանց միջազգային օրվա և Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ և ընձեռում բացառիկ հնարավորություն մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը մասնակցել Facebook ցանցում Յունիբանկի պաշտոնական էջում անցկացվող մրցանակային խաղարկությանը:
Facebook-ի ցանկացած օգտվող, այցելելով Յունիբանկի էջը, կարող է դառնալ խաղարկության մասնակից: Ս.թ. մարտի 8-ից սկսած յուրաքանչյուր օր բանկի էջում կհայտնվի հարց Յունիբանկի գործունեության վերաբերյալ (ընդհանուր առմամբ 10 հարց): Մասնակիցների խնդիրն է ճիշտ և որքան հնարավոր է արագ պատասխանել այդ հարցերին և հավաքել համապատասխան միավորներ:
Խաղարկության հաղթողներ կճանաչվեն 3 մասնակիցներ, որոնք կհավաքեն առավելագույն քանակով միավորներ և like-եր: Մրցանակային հիմնադրամը հետևյալն է`
- Գլխավոր մրցանակ` Յունիբանկի քարտ դրամական մրցանակով
- Երկրորդ մրցանակ` այցելություն Jon’Ric International Medical SPA
- Երրորդ մրցանակ` անակնկալ Laki dessert art studio կողմից
Մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել 2012թ. ապրիլի 7-ին:
Խաղարկության մանրամասները` http://www.facebook.com/unibankarmenia էջում:
Խաղարկությանը կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած բոլոր աղջիկները և կանայք, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացի և բնակվում են Հայաստանի տարածքում: Խաղարկությանը չեն կարող մասնակցել կազմակերպչի` “Յունիբանկ” ՓԲԸ աշխատակիցները:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը, Jon'Ric SPА կենտրոնը և Յուքոմ ընկերությունը հայտարարում են տոնական ակցիա ArCa Classic «UNIBANK–UCOM» քարտապանների համար06.03.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկի քարտապանները “Մագնիս” ծրագրի շրջանակներում կարող են օգտվել Bosch –ի հատուկ զեղչերից29.02.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկը բարձրացրել է “Շահավետ+” ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 13%07.02.2012 Տեսնել ավելին
-
Արտոնություններ ավելի քան 80 ընկերություններից Յունիբանկի քարտապանների համար26.01.2012 Տեսնել ավելին
-
Այսուհետ “Լոռի” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին17.01.2012 Տեսնել ավելին
-
Արթուր Աբրահամ vs Պաբլո Ֆարիաս. Յունիբանկը` ցուցադրման պաշտոնական գործընկեր12.01.2012 Տեսնել ավելին