Գարնանային առաջարկ Յունիբանկից` վարկային քարտի ձևակերպում բանկ դիմելու օրը: Անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը և սոցիալական քարտը:

20.03.2012


Յունիբանկը հայտարարում է նոր գարնանային ակցիայի մեկնարկման մասին, որի շրջանակներում կարելի է ձևակերպել UNICARD վարկային քարտ բանկ դիմելու օրը` ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ:

Յունիբանկը մշտապես նորացնում է իր ծառայությունների տեսականին և ձգտում է պարզեցնել սպառողական վարկերի ձևակերպման գործընթացը բացասական վարկային պատմություն չունեցող հաճախորդների համար: Վարկային քարտի սահմանաչափը կազմում է մինչև 150 հազար դրամ, որը կարելի է ծախսել ցանկացած սպառողական նպատակով: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը և վարկային քարտը բանկը տրամադրում է հաճախորդին բանկ դիմելու օրը:

UNICARD քարտով վարկի մարման ժամկետը կազմում է 12 ամիս, տոկոսադրույքը` 24 տոկոս տարեկան, որը հաշվարկվում է միայն վարկային միջոցների օգտագործված գումարի նկատմամբ: Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր քարտապանները, “Մագնիս” ծրագրի շրջանակներում, կարող են օգտվել մինչև 35% զեղչերից մոտ 80 կազմակերպություններում` խանութներում, հյուրանոցներում, գեղեցկության սրահներում, մարզական ակումբներում, ռեստորաններում, բժկական հաստատություններում և այլն: Դրա համար, ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս, անհրաժեշտ է ներկայացնել Յունիբանկի քարտը:

Յունիբանկի վարկային քարտերի մանրամասն պայմաններին ծանոթանալու համար այցելեք www.unibank.am կայքի «Բանկային քարտեր» բաժինը կամ զանգահարեք բանկի հեռախոսակապի կենտրոն` (37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • "Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ
  • Յունիբանկը ոչ ռեզիդենտ ավանդատուներին առաջարկում է “Էքսկլյուզիվ” նոր ավանդատեսակը
  • Մրցանակային խաղարկություն կանանց տոների` Մարտի 8 –ի և Ապրիլի 7-ի կապակցությամբ
  • Յունիբանկը, Jon'Ric SPА կենտրոնը և Յուքոմ ընկերությունը հայտարարում են տոնական ակցիա ArCa Classic «UNIBANK–UCOM» քարտապանների համար
  • Յունիբանկի քարտապանները “Մագնիս” ծրագրի շրջանակներում կարող են օգտվել Bosch –ի հատուկ զեղչերից
  • Յունիբանկը բարձրացրել է “Շահավետ+” ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 13%
Տեսնել բոլորը