Յունիբանկը ոչ ռեզիդենտ ավանդատուներին առաջարկում է “Էքսկլյուզիվ” նոր ավանդատեսակը

13.03.2012


Յունիբանկը ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար գործարկել է նոր ավանդ “Էքսկլյուզիվ”: 91-ից մինչև 180 օր ժամկետով ԱՄՆ դոլարով գումարը ավանդադրելու դեպքում ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է 5.7%, եվրոյի դեպքում` 4.7%, իսկ 181-ից մինչև 365 օր ժամկետի դեպքում` 7.7% դոլարով և 6.7% եվրոյով: Հաճախորդներն իրենք կարող են ընտրել տոկոսագումարի ստացման տարբերակը` ամեն ամիս կամ ժամկետի վերջում:

“Էքսկլյուզիվ” ավանդը հատուկ մշակված է ոչ ռեզիդենտ անձանց համար և տարբերվում է բարձր եկամտաբերությամբ, հատկապես ռուսաստանյան շուկայի համար: Ավանդը հարմար է նրանով, որ թույլ է տալիս դրամական միջոցները ներդնել ինչպես երկարատև ժամկետով, այնպես էլ 3 ամսով: Հաշվի առնելով շահավետ պայմանները և Յունիբանկի ներկայացուցչության առկայությունը Մոսկվայում, ինչը զգալի պարզեցնում է ոչ ռեզիդենտ անձանց կողմից գումարի ավանդադրումը, “Էքսկլյուզիվ” ավանդը մեծ պահանջարկ կունենա”, - նշեց Յունիբանկի ֆինանսական տնօրեն Դիանա Ջեյրանյանը:

Յունիբանկն իր հաճախորդներին առաջարկում է տարբեր տեսակի ավանդներ ՀՀ դրամով և եվրոյով, որոնք առանձնանում են իրենց լրացուցիչ հնարովորություններով` համալրում կամ գումարի մասնակի ետկանչում, մուլթիարժութային ռեժիմ, տոկոսների կապիտալիզացում և այլն: Տարվա սկզբին բանկը բարձրացրեց ռեզիդենտների համար նախատեսված ժամկետային ավանդների տոկոսադրույքները մինչև 13% տարեկան ՀՀ դրամի, 9%` դոլարի և 7%` եվրոյի դեպքում: Ռեզիդենտ իրավաբանական անձանց առաջարկվում են ավանդներ մինչև 7.32 % ՀՀ դրամի, 8.76%` դոլարի և 8.34%` եվրոյի դեպքում:

31.12.2011թ.-ի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 65,2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 30%-ով: Նշանակալիորեն` 68%-ով աճել են իրավաբանական անձանց ժամկետային միջոցները և կազմել 11,6 մլրդ դրամ: Բնակչության վստահության և ավանդների լայն տեսականու շնորհիվ, Յունիբանկը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով բանկային շուկայում անընդմեջ զբաղեցնում է առաջատարի դիրքը:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքի «Ավանդներ» բաժինը: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Մրցանակային խաղարկություն կանանց տոների` Մարտի 8 –ի և Ապրիլի 7-ի կապակցությամբ
  • Յունիբանկը, Jon'Ric SPА կենտրոնը և Յուքոմ ընկերությունը հայտարարում են տոնական ակցիա ArCa Classic «UNIBANK–UCOM» քարտապանների համար
  • Յունիբանկի քարտապանները “Մագնիս” ծրագրի շրջանակներում կարող են օգտվել Bosch –ի հատուկ զեղչերից
  • Յունիբանկը բարձրացրել է “Շահավետ+” ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 13%
  • Արտոնություններ ավելի քան 80 ընկերություններից Յունիբանկի քարտապանների համար
  • Այսուհետ “Լոռի” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին
Տեսնել բոլորը