UNICARD վարկը մեկ օրում արդեն կարելի է ձևակերպել Յունիբանկի 20 մասնաճյուղերում

02.04.2012



UNICARD վարկային քարտերն արդեն իսկ կարել է ձևակերպել Յունիբանկի գլխամասային գրասենյակում և բանկի 20 մասնաճյուղերում` "Ամիրյան”, “Կինոնաիրի", “Օպերա”, “Տերյան”, “Կոմիտաս”, “Դավիթաշեն”, “Մալաթիա”, “Ավան”, “Զեյթուն”, “Աշտարակ”, “Արմավիր”, “Արթիկ”, “Տաշիր”, “Գյումրի”, “Վանաձոր”, “Ալավերդի”, “Սևան”, “Իջևան”, “Էջմիածին” և “Մարտունի” մասնաճյուղերում /հասցեները տես այստեղ/:

Շահավետ պայմանների շնորհիվ, կարճ ժամանակահատվածում քարտը գրավեց բնակչության մեծ պահանջարկը: UNICARD վարկային քարտը տրամադրվում է հաճախորդին բանկ դիմելու օրը: Քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոցիալական քարտ: Պարտադիր պայման է լավ վարկային պատմության առկայությունը: Վարկի գումարը կազմում է մինչև 150 հազար դրամ, մարման ժամկետը` 12 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ:

Հաճախորդների սպասարկման հարմարավետության ապահովման նպատակով, շուտով UNICARD վարկային քարտը կտրամադրվի բանկի բոլոր 39 մասնաճյուղերում:

Յունիբանկի վարկային քարտերի մանրամասն պայմաններին ծանոթանալու համար այցելեք կայքի “Բանկային քարտեր” բաժինը կամ զանգահարեք բանկի հեռախոսակապի կենտրոն` (37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Արթուր Աբրահամը կմենամարտի Պյոտր Վիլչևսկու հետ մարտի 31-ին: Յունիբանկը` ցուցադրության հովանավոր
  • "Մագնիս" ծրագիրն ընդլայնվել է
  • Գարնանային առաջարկ Յունիբանկից` վարկային քարտի ձևակերպում բանկ դիմելու օրը: Անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը և սոցիալական քարտը:
  • "Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ
  • Յունիբանկը ոչ ռեզիդենտ ավանդատուներին առաջարկում է “Էքսկլյուզիվ” նոր ավանդատեսակը
  • Մրցանակային խաղարկություն կանանց տոների` Մարտի 8 –ի և Ապրիլի 7-ի կապակցությամբ
Տեսնել բոլորը