Մանրածախ գործունեության աճի հետագա զարգացումն ապահովելու նպատակով Յունիբանկը որոշել է 2012թ.-ի ընթացքում բացել 8 նոր մասնաճյուղ: Այդ կերպ Յունիբանկը ձգտում է հաճախորդին տրամադրել առավել հարմար և արագ` “մեկ քայլ հեռավորությամբ” բանկային ծառայություններ: Ներկա դրությամբ բանկի սպասարկման ցանցն ընդգրկում է 39 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:
Արդեն ապրիլ ամսին Յունիբանկի երկու նոր` մայրաքաղաքի կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերը կսկսեն հաճախորդների սպասարկումը: Մասնաճյուղերը կսպասարկեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց և կառաջարկեն բանկային ծառայությունների ողջ տեսականին` ավանդների ներգրավում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում և այլն:
Ապրիլին նախատեսվում է նաև «Գյումրի» մասնաճյուղի տեղափոխումը նոր, բանկի կորպորատիվ ոճով կառուցված և սպասարկման համար առավել հարմարավետ երկհարկանի շինություն:
2011թ.-ի արդյունքներով Յունիբանկի ակտիվները գերազանցել են 115.9 մլրդ դրամը, պարտավորությունները կազմել են 98.3 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը`17.7 մլրդ դրամ: Բանկի զուտ շահույթը տարվա արդյունքներով ավելացել է 1.7 անգամ և կազմել 2.6 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով Յունիբանկն ընդգրկվել է բանկային համակարգի առաջատար բանկերի հնգյակում և ՀՀ 50 խոշոր հարկատուների ցուցակում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
UNICARD վարկը մեկ օրում արդեն կարելի է ձևակերպել Յունիբանկի 20 մասնաճյուղերում02.04.2012 Տեսնել ավելին
-
Արթուր Աբրահամը կմենամարտի Պյոտր Վիլչևսկու հետ մարտի 31-ին: Յունիբանկը` ցուցադրության հովանավոր29.03.2012 Տեսնել ավելին
-
"Մագնիս" ծրագիրն ընդլայնվել է28.03.2012 Տեսնել ավելին
-
Գարնանային առաջարկ Յունիբանկից` վարկային քարտի ձևակերպում բանկ դիմելու օրը: Անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը և սոցիալական քարտը:20.03.2012 Տեսնել ավելին
-
"Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ15.03.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկը ոչ ռեզիդենտ ավանդատուներին առաջարկում է “Էքսկլյուզիվ” նոր ավանդատեսակը13.03.2012 Տեսնել ավելին