Յունիբանկը բարձրացրել է ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված “Էքսկլյուզիվ” ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքները: Այսուհետ “Էքսկլյուզիվ” ավանդը կարելի ձևակերպել 13% տարեկան տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում, 8%` ԱՄՆ դոլարի, 6.7%` եվրոյի և 6.5% ռուսական ռուբլու դեպքում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 հազար դրամ, 100 դոլար/եվրո կամ 3 000 ռուբլի:
Գումարը կարելի է ավանդադրել ինչպես երկարատև ժամկետով, այնպես էլ 3 ամսով: Ավանդատուին հնարավորություն է տրվում ընտրելու տոկոսագումարի ստացման տարբերակը` ամեն ամիս կամ ավանդի գործողության ժամկետի վերջում:
Ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Յունիբանկն առաջարկում է ավանդների լայն տեսականի նույն բարձր եկամտաբերությամբ` մինչև 13%: Հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը:
Այսօր Յունիբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով: 2012թ.-ի փետրվարի վերջի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է ավելի քան 71,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 34%-ով: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալն աճել է 22%-ով և կազմել 55,7 մլրդ դրամ: Իրավաբանական անձանց ժամկետային ավանդներն աճել են 33%-ով` հասնելով 15,5 մլրդ դրամի:
Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է “Ավանդներ” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Այս տարի Յունիբանկը կբացի 8 նոր մասնաճյուղ03.04.2012 Տեսնել ավելին
-
UNICARD վարկը մեկ օրում արդեն կարելի է ձևակերպել Յունիբանկի 20 մասնաճյուղերում02.04.2012 Տեսնել ավելին
-
Արթուր Աբրահամը կմենամարտի Պյոտր Վիլչևսկու հետ մարտի 31-ին: Յունիբանկը` ցուցադրության հովանավոր29.03.2012 Տեսնել ավելին
-
"Մագնիս" ծրագիրն ընդլայնվել է28.03.2012 Տեսնել ավելին
-
Գարնանային առաջարկ Յունիբանկից` վարկային քարտի ձևակերպում բանկ դիմելու օրը: Անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը և սոցիալական քարտը:20.03.2012 Տեսնել ավելին
-
"Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ15.03.2012 Տեսնել ավելին