Յունիբանկի “Ազատություն” 41-րդ նորաբաց մասնաճյուղը սկսել է իր աշխատանքը

10.05.2012


Յունիբանկի նորաբաց “Ազատություն” մասնաճյուղը ս.թ. մայիսի 10-ից սկսել է հաճախորդների սպասարկումը: Մասնաճյուղը գտնվում է ք.Երևան, Ազատության պող. 11, թիվ 62/1: Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչեւ 17:00:

“Ազատություն” մասնաճյուղը լիովին համապատասխանում է Յունիբանկի մասնաճյուղային ցանցի ձևավորման նոր չափանիշներին և իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում: Ծառայությունների փաթեթը ներառում է ավանդների ընդունում, վարկավորում բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումների ընդունում և այլն:

Մայիսի սկզբին բանկի կորպորատիվ ոճով կառուցված և սպասարկման համար առավել հարմարավետ տարածք է տեղափոխվել “Հաղթանակ” մասնաճյուղը: Այժմ այն գտնվում է ք.Երևան, Կոմիտասի 62, թիվ 94 հասցեում:

Այսօր Յունիբանկն ունի 41 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:

Յունիբանկի մասնաճյուղերի աշխատանքի վերաբերյալ բոլոր հարցերով կարող եք դիմել հեռախոսակապի կենտրոն (37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնել կայքում տեղադրված հետադարձ կապի ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • “Մաշտոց” մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը
  • Գրանցվել է Յունիբանկի “Ազատություն” երևանյան նոր մասնաճյուղը
  • ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Մաշտոց” նոր 40-րդ մասնաճյուղը
  • "Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ
  • Յունիբանկը փոխել է մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման աշխատաժամը
  • "Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ
Տեսնել բոլորը