Յունիբանկը փոխել է մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման աշխատաժամը

19.04.2012


Հարգելի հաճախորդներ,

Տեղեկացնում ենք Ձեզ Յունիբանկի մասնաճյուղերի կողմից հաճախորդների սպասարկման աշխատաժամանակի փոփոխման մասին: Այսուհետ բանկի բոլոր մասնաճյուղերը, բացառությամբ «Օպերա» մասնաճյուղի, աշխատանքային օրերին հաճախորդներին կսպասարկեն սկսած ժամը 10:00-ից: Յունիբանկի մասնաճյուղերի աշխատաժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել կայքի “Աշխատաժամեր” բաժինը:

Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր 39 մասնաճյուղերն իրականացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում (ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, կոմունալ վճարումների ընդունում և այլն):

Բոլոր հարցերով կարող եք դիմել բանկի հեռախոսակապի կենտրոն` զանգահարելով (37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • "Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ
  • Յունիբանկի երկու մասնաճյուղեր տեղափոխվել են նոր տարածքներ
  • Յունիբանկը բարձրացրել է “Էքսկլյուզիվ” ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 13%
  • Այս տարի Յունիբանկը կբացի 8 նոր մասնաճյուղ
  • UNICARD վարկը մեկ օրում արդեն կարելի է ձևակերպել Յունիբանկի 20 մասնաճյուղերում
  • Արթուր Աբրահամը կմենամարտի Պյոտր Վիլչևսկու հետ մարտի 31-ին: Յունիբանկը` ցուցադրության հովանավոր
Տեսնել բոլորը