ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Մաշտոց” նոր 40-րդ մասնաճյուղը

27.04.2012


Ս.թ. ապրիլի 26-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է Յունիբանկի “Մաշտոց” երևանյան նոր մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Մաշտոցի պող 22/2:

“Մաշտոց” մասնաճյուղը Յունիբանկի թվով 40-րդ մասնաճյուղն է: Ներկայումս բանկն ունի 19 մասնաճյուղ Երևանում և 21-ը մարզերում և ԼՂՀ-ում: Ինչպես և Յունիբանկի բոլոր մասնաճյուղերը, “Մաշտոց” մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում` կընդունի ավանդներ, կտրամադրի սպառողական և բիզնես վարկեր, բանկային քարտեր, կիրականացնի UNISTREAM դրամական փոխանցումներ, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում և այլն:

Բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնման ռազմավարությունն ուղղված է բնակչության լայն զանգվածի համար բանկային ծառայությունների հասանելիության բարձրացմանն` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Սպասարկման նոր կետեր բացելով, Յունիբանկը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում որակյալ և արագ սպասարկման ապահովմանը`ձգտելով բանկային ծառայությունները տրամադրել հաճախորդից “մեկ քայլ” հեռավորության վրա: Հիշեցնեք, որ ապրիլին Յունիբանկի երկու մասնաճյուղեր` “Երիտասարդական”-ը և “Գյումրի”-ն տեղափոխվեցին նոր, առավել մեծ տարածքներ:

Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ կայքի “Մասնաճյուղային ցանց” բաժնում: Տեղեկատու հեռ.` (37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • "Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ
  • Յունիբանկը փոխել է մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման աշխատաժամը
  • "Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ
  • Յունիբանկի երկու մասնաճյուղեր տեղափոխվել են նոր տարածքներ
  • Յունիբանկը բարձրացրել է “Էքսկլյուզիվ” ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 13%
  • Այս տարի Յունիբանկը կբացի 8 նոր մասնաճյուղ
Տեսնել բոլորը