Գրանցվել է Յունիբանկի “Ազատություն” երևանյան նոր մասնաճյուղը

03.05.2012


ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է Յունիբանկի “Ազատություն” նոր 41-րդ մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Ազատության պող.11, թիվ 62/1: Նոր մասնաճյուղի հետ մեկտեղ Յունիբանկի երևանյան մասնաճյուղերի քանակը կազմեց 20: Մարզերում և ԼՂՀ-ում գործում է բանկի 21 սպասարկման կետ:

Նոր մասնաճյուղը կտրամադրի բանկային ծառայությունների ամբողջ տեսականին, այդ թվում ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը նախատեսում է ընդլայնված մասնաճյուղային ցանցի առկայություն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Սպասարկման նոր կետեր բացելով, Յունիբանկն ապահովում է հաճախորդների որակյալ և արագ բանկային սպասարկում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում և Հայաստանի մարզերում:

Բանկի մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ կայքի “Մասնաճյուղային ցանց” բաժնում: Բոլոր հարցերով կարող եք դիմել բանկ` զանգահարելով (37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Մաշտոց” նոր 40-րդ մասնաճյուղը
  • "Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ
  • Յունիբանկը փոխել է մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման աշխատաժամը
  • "Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ
  • Յունիբանկի երկու մասնաճյուղեր տեղափոխվել են նոր տարածքներ
  • Յունիբանկը բարձրացրել է “Էքսկլյուզիվ” ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 13%
Տեսնել բոլորը