Փոքր բիզնեսին աջակցելու նպատակով Յունիբանկն անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար մշակել է նոր վարկատեսակ` "Արագ": Տվյալ վարկի հիմնական առանձնահատկությունն այն է, որ բանկը գրավ չի պահանջում, հաճախորդն ընդամենը պետք է ունենա դրական վարկային պատմություն և ներկայացնի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երկու երաշխավորություն: Վարկային միջոցները տրամադրվում են մինչև 18 ամիս մարման ժամկետով և սկսած 20% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է 3-7 հազար ԱՄՆ դոլար:
“Արագ” վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Ընդ որում, Յունիբանկը թույլ է տալիս վարկի վաղաժամկետ մարում, առանց սահմանափակումների կամ տույժերի գանձման: Վարկը ստանալու համար կարելի է դիմել Յունիբանկի 41 մասնաճյուղերից ցանկացածին: Վարկային հայտի ուսումնասիրման առավելագույն ժամկետը կազմում է երեք աշխատանքային օր` անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
“Վարկավորման նոր շահավետ պայմանները փոքր ձեռնարկատիրության համար ստեղծում են ավելի լայն հնարավորութուններ: Վարկային միջոցների հասանելությունը փոքր բիզնեսի ամենահրատապ հարցերից մեկն է, այդ իսկ պատճառով բանկը զգալիորեն բարելավել է միկրովարկերի տրամադրման պայմանները և պարզեցրել վարկավորման գործընթացը: Այսօր բիզնես վարկավորման մեր ծրագրերը մեծ պահանջարկ ունեն հաճախորդների մոտ, քանի որ դրանք մշակվում են տվյալ բիզնես ուղղության առանձնահատկություններն ու սեզոնայնությունը հաշվի առնելով”,- ասում է Վարչության նախագահի տեղակալ – կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արա Ավագյանը:
2012թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով Յունիբանկի ակտիվները կազմել են 124,6 մլրդ դրամ, իսկ ընդհանուր վարկային ներդրումները` 91,4 մլրդ դրամ: Տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը կազմել է 60.8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 21.2%-ով:
Յունիբանկի բիզնես վարկերի տրամադրման պայմանները ներկայացված են www.unibank.am կայքի “Բիզնես վարկեր” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի ձևը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
“Lacoste” խանութը, “Կեչառիս” հյուրանոցային համալիրը и “Armenia Travel+M” ընկերությունը միացել են "Մագնիս" արտոնությունների ծրագրին03.07.2012 Տեսնել ավելին
-
«Tuning Show-2012» մրցույթ-ցուցահանդեսին Յունիբանկը ներկայացրեց ավտովարկավորման իր ծրագրերը01.07.2012 Տեսնել ավելին
-
"Մագնիս" ծրագրի շրջանակներում “Վինի Թուխ”, “Գնդլիկ Բոքոնիկ” մանկական սրճարանները և “Կարանդաշ” խանութը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 10% զեղչեր17.06.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկի “Օպերա” և “Հաղթանակ” մասնաճյուղերն այսուհետ հաճախորդներին կսպասարկեն նաև շաբաթ օրերին12.06.2012 Տեսնել ավելին
-
Royal Motors, Top Motors, VEGA և Tourcenter կազմակերպությունները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 7% զեղչ07.06.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում է31.05.2012 Տեսնել ավելին