2012թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկը ՀՀ պետական բյուջե է փոխանցել ավելի քան 455,8 մլն դրամի հարկեր և այդ ցուցանիշով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 46-րդ տեղը:
Բանկի չբաշխված շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 634,4 մլն դրամ: Ըստ Արմինֆո վարկանիշային մարքեթինգային գործակալության կողմից կազմված ՀՀ բանկերի ռենքինգի, այդ ցուցանիշով Յունիբանկը ՀՀ առաջատար բանկերի յոթնյակում է:
Յունիբանկի ակտիվները 2012թ.-ի մարտի վերջի դրությամբ կազմել են 124,6 մլրդ դրամ, ընդհանուր վարկային ներդրումները` 91,4 մլրդ դրամ: Սպասարկման ցանցի ընդլայնվածությամբ Յունիբանկը ՀՀ բանկերի առաջին հնգյակում է:
Ներկայումս բանկն ունի 41 մասնաճյուղ, որից 20-ը` Երևանում, իսկ 21-ը` մարզերում և ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է Յունիբանկի ներկայացուցչությունը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ գործարկում է Mobile Commerce ծառայությունը14.05.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկի “Ազատություն” 41-րդ նորաբաց մասնաճյուղը սկսել է իր աշխատանքը10.05.2012 Տեսնել ավելին
-
“Մաշտոց” մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը06.05.2012 Տեսնել ավելին
-
Գրանցվել է Յունիբանկի “Ազատություն” երևանյան նոր մասնաճյուղը03.05.2012 Տեսնել ավելին
-
ՀՀ ԿԲ-ը գրանցել է Յունիբանկի “Մաշտոց” նոր 40-րդ մասնաճյուղը27.04.2012 Տեսնել ավելին
-
"Մագնիս" ծրագրին միացել են նոր գործընկերներ27.04.2012 Տեսնել ավելին