«Tuning Show-2012» մրցույթ-ցուցահանդեսին Յունիբանկը ներկայացրեց ավտովարկավորման իր ծրագրերը

01.07.2012


Ս.թ. հունիսին Երևանի Հաղթանակ զբոսայգում կայացավ «Tuning Show-2012» առաջին հայկական մրցույթ-ցուցահանդեսը, որին մասնակցեցին ավտոսիրողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Ժյուրին գնահատեց մրցույթին ներկայացված 58 ավտոմեքենաների և 14 մոտոցիկլետների արտաքին ձևավորումն ու տեխնիկական հագեցվածությունը հետևյալ անվանակարգերում` լավագույն հնչողություն, լավագույն աէրոնկարչություն, լավագույն թափք, լավագույն սրահ, լավագույն Moto-tuning և լավագույն Deep tuning:

«Tuning Show-2012» միջոցառումը նախաձեռնել էին “Ադրենալին” էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան և «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline)` թյունինգի հայ վարպետներին և նրանց կատարած աշխատանքները հասարակությանը ներկայացնելու նպատակով: Մրցույթը զուգորդվում էր երիտասարդ մոդելավորողների տպավորիչ հավաքածուների ցուցադրությամբ և եզրափակվեց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությամբ և համերգով: Ակնկալվում է, որ թյունինգին նվիրված ցուցահանդեսը կկրի շարունակական բնույթ և հնարավորություն կընձեռի հայ ավտոսիրողներին մասնակցելու նաև արտերկրում անցկացվող նմանատիպ միջոցառումներին:

Միջոցառմանը ցուցաբերած ֆինանսական աջակցության և ակտիվ մասնակցության համար մրցանակներ հանձնվեցին նաև «Tuning Show-2012»-ի հովանավորներին, այդ թվում` “Յունիբանկ” ՓԲԸ-ին: Հենց տեղում աշխատում էին Յունիբանկի երկու պրոմո-կետեր` միջոցառման մասնակիցներին բանկի կողմից տրամադրվող ավտովարկերի պայմանների ներկայացման, վարկավորման գործընթացի պարզաբանման և անհրաժեշտ խորհրդատվություն մատուցելու նպատակով:

Հիշեցնենք, որ Յունիբանկը տրամադրում է վարկեր ինչպես նոր, այնպես էլ երկրորդային շուկայում ավտոմեքենաների ձեռքբերման համար: Ավտովարկավորման պայմանները հետևյալն են. առավելագույն գումարը` 25 մլն դրամ կամ 75 հազար դոլար, մարման ժամկետը` մինչև 72 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 11.5%, նվազագույն կանխավճարը` 10%:

Յունիբանկի ավտովարկերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է www.unibank.am կայքի “Ավտովարկ” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • "Մագնիս" ծրագրի շրջանակներում “Վինի Թուխ”, “Գնդլիկ Բոքոնիկ” մանկական սրճարանները և “Կարանդաշ” խանութը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 10% զեղչեր
  • Յունիբանկի “Օպերա” և “Հաղթանակ” մասնաճյուղերն այսուհետ հաճախորդներին կսպասարկեն նաև շաբաթ օրերին
  • Royal Motors, Top Motors, VEGA և Tourcenter կազմակերպությունները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 7% զեղչ
  • Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում է
  • Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ գործարկում է Mobile Commerce ծառայությունը
  • Յունիբանկի “Ազատություն” 41-րդ նորաբաց մասնաճյուղը սկսել է իր աշխատանքը
Տեսնել բոլորը