Յունիբանկի “Օպերա” և “Հաղթանակ” մասնաճյուղերն այսուհետ հաճախորդներին կսպասարկեն նաև շաբաթ օրերին

12.06.2012


Հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկի ևս երկու մասնաճյուղ կանցնեն վեցօրյա աշխատանքային գրաֆիկի: Այսուհետ մայրաքաղաքի “Օպերա” /Սայաթ-Նովա 1/ և “Հաղթանակ” “Կոմիտասի 62” մասնաճյուղերը երկուշաբթի-ուրբաթ օրերին հաճախորդներին կսպասարկեն ժամը 10:00-ից մինչև 17:00, իսկ շաբաթ օրերին` 10:15-ից մինչև 15:00:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վեցօրյա աշխատանքային ռեժիմի էր անցել բանկի “Լոռի” մասնաճյուղը: Բանկի “Ամիրյան” և “Կոմիտաս” մասնաճյուղերն աշխատում են մինչև 19:30 հետևյալ գրաֆիկով`
• ժամը 10:00-ից մինչև 17:00` ընդհանուր բանկային սպասարկում
• ժամը 10:00-ից մինչև 19:30` UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և արտարժույթի փոխանակում:

Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը մշտապես բարձրացնում է բանկային ծառայությունների մատչելիությունը և մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը որոշում հաճախորդների ակնկալիքներին համաձայն: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաճախորդներին այցելել բանկի մասնաճյուղեր և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամանակահատվածում:

Ներկայումս Յունիբանկն ունի 41 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերը ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցում են բանկային ծառայությունների ողջ փաթեթը, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումների ընդունում:

Յունիբանկի մասնաճյուղերի աշխատանքի և սպասարկմանը վերաբերող բոլոր հարցերով կարելի է դիմել բանկի հեռախոսակապի կենտրոն (37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնել կայքում տեղադրված հետադարձ կապի ձևը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Royal Motors, Top Motors, VEGA և Tourcenter կազմակերպությունները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 7% զեղչ
  • Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում է
  • Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ գործարկում է Mobile Commerce ծառայությունը
  • Յունիբանկի “Ազատություն” 41-րդ նորաբաց մասնաճյուղը սկսել է իր աշխատանքը
  • “Մաշտոց” մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը
  • Գրանցվել է Յունիբանկի “Ազատություն” երևանյան նոր մասնաճյուղը
Տեսնել բոլորը