Յունիբանկը հայտարարում է Arca Classic “Magniscard” նոր քարտի թողարկման մասին, որը հնարավորություն է տալիս առևտրի և սպասարկման կետերում օգտվել մինչև 40% զեղչերից և, առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու, ստանալ մինչև 500 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:
“Մագնիս” արտոնությունների ծրագիրը, որի շրջանակներում տրամադրվում են զեղչեր ավելի քան 100 կազմակերպություններ, գործարկվել է հատուկ Յունիբանկի քարտապանների համար: Յուրաքանչյուր հաճախորդ, ձևակերպելով դեբետային կամ վարկային քարտ Յունիբանկում, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից և ստանում առօրյա ծախսերը կրճատելու հնարավորություն: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ: “Մագնիս” ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված "Magnis" նշանը: Ծրագրի գործընկեր կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից տրամադրվող զեղչերը տեղադրված են www.magnis.am կայքի "Գործընկերներ" բաժնում:
“Magniscard”-ով վարկային գիծը տրամադրվում է 23-63 տարեկան անձանց` վարկային պատմության հիման վրա: Վարկի ժամկետը կազմում է 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 24%: “Magniscard”-ը կարելի է ձևակերպել բանկի 41 մասնաճյուղերից ցանկացածում` ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ:
“Յունիբանկի նոր առաջարկը կոչված է պարզեցնելու սպառողական նպատակով դրամական միջոցների ստացման գործընթացը: Այսօր բանկային քարտը պետք է լինի ոչ միայն հարմար օգտագործման մեջ, այլ նաև շահավետ հաճախորդի համար: Այդ իսկ պատճառով մենք գործարկեցինք “Մագնիս” ծրագիրը, որի շրջանակներում բանկի բոլոր քարտապանները, անկախ իրենց քարտի տեսակից, կարող են օգտվել մինչև 40% զեղչերից ավելի քան 100 կազմակերպություններում: Այսօր “Յունիբանկի” բոլոր քարտերը ներառում են բանկային և զեղչային գործառույթները”, - ասում է Յունիբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Սամվել Վարդանյանը:
Յունիբանկի քարտերի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ www.unibank.am կայքի “Բանկային քարտեր” բաժնում կամ դիմել հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռահոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
“Յունիբանկը” փոքր բիզնեսին առաջարկում է նոր` առանց գրավի վարկ “Արագ”11.07.2012 Տեսնել ավելին
-
“Lacoste” խանութը, “Կեչառիս” հյուրանոցային համալիրը и “Armenia Travel+M” ընկերությունը միացել են "Մագնիս" արտոնությունների ծրագրին03.07.2012 Տեսնել ավելին
-
«Tuning Show-2012» մրցույթ-ցուցահանդեսին Յունիբանկը ներկայացրեց ավտովարկավորման իր ծրագրերը01.07.2012 Տեսնել ավելին
-
"Մագնիս" ծրագրի շրջանակներում “Վինի Թուխ”, “Գնդլիկ Բոքոնիկ” մանկական սրճարանները և “Կարանդաշ” խանութը Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 10% զեղչեր17.06.2012 Տեսնել ավելին
-
Յունիբանկի “Օպերա” և “Հաղթանակ” մասնաճյուղերն այսուհետ հաճախորդներին կսպասարկեն նաև շաբաթ օրերին12.06.2012 Տեսնել ավելին
-
Royal Motors, Top Motors, VEGA և Tourcenter կազմակերպությունները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 7% զեղչ07.06.2012 Տեսնել ավելին