2012թ.-ի հոկտեմբերի 14-ին Յունիբանկը տոնեց հիմնադրման 11-ամյակը: Ավանդույթի համաձայն, ծննդյան օրը բանկը` որպես նվեր քաղաքին, Ազատության հրապարակում կազմակերպել էր հայտնի երգչուհի In Grid-ի համերգը: Երգչուհին գերեց հանդիսատեսին իր յուրահատկությամբ և անմիջականությամբ` ստիպելով բոլորին պարել կրակոտ ռիթմերի ներքո:


Երգչուհու ելույթն ուղեկցվում էր տպավորիչ պարային համարներով և շուտով այն վերածվեց պարային հրապարակի բաց երկնքի տակ: Իրեն հատուկ հմայքով և զգացմունքայնությամբ, In Grid-ը նվիրեց երկրպագուներին անմոռանալի գիշեր: Հանդիսատեսը մեծ ջերմությամբ և բուռն ծափահարություններով դիմավորեց երգչուհուն և մեծ հաճույքով ձայնակցեց նրա հայտնի երգերին` Tu es foutu, Shock, In-Tango և այլն:
“Ծնունդդ շնորհավոր Երևան, ծնունդդ շնորհավոր Յունիբանկ: Մենք մեծ հաճույքով մեկ անգամ ևս կընդունեք Հայաստան գալու հրավերքը, այստեղ հիանալ է ”, - ողջունեց ներկաներին In Grid –ը:
Համերգը եզրափակվեց DJ շոու-ծրագրով: Իրենց լավագույն կատարումները ներկայացրեցին Armenian Music Awards 2009-ի “Տարվա լավագույն պարային և էլեկտրոնային ալբոմը” անվանակարգում հաղթող ճանաչված DJ C-rouge, Geometria.ru նախագծի “Տարվա հայտնությունը 2009” անվանակարգի հաղթող DJ Leon Gris, ինչպես նաև ակումբային ճանաչված դիջեյներ Deep Danny և DJ Samwell.
Այս կերպ նշելով իր ծննդյան 11-ամյակը` Յունիբանկը շքեղ տոն նվիրեց ոչ միայն իր հաճախորդներին, այլ նաև որակյալ երաժշտության և երգարվեստի կենդանի կատարման բոլոր սիրահարներին:
Ծնունդ շնորհավոր, Յունիբանկ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Ճանաչված աստղ IN-GRID -ի համերգը կբացվի տպավորիչ DJ շոու-ծրագրով11.10.2012 Տեսնել ավելին
-
In-Grid-ի տոնական համերգը Ազատության հրապարակում` Յունիբանկի 11-ամյակի կապակցությամբ09.10.2012 Տեսնել ավելին
-
11 տարի միասին. Յունիբանկը նշում է իր ծննդյան տոնը08.10.2012 Տեսնել ավելին
-
“DigiTec Expo 2012” ցուցահանդեսում Յունիբանկը ներկայացրեց Հայաստանում նորույթ հանդիսացող ծառայություններ08.10.2012 Տեսնել ավելին
-
Paris հարսանյաց սրահը, Rodeo Jeans, Rodeo Drive, Premaman խանութ-սրահները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 15-20% զեղչեր02.10.2012 Տեսնել ավելին
-
“Ինտերնետ Բանկ-Հաճախորդ” համակարգը 15.09.12թ. – 18.09.12թ. կլինի անհասանելի13.09.2012 Տեսնել ավելին