Յունիբանկի “Գորիս” մասնաճյուղը, որը գտնվում է ք.Գորիս, Անկախության 7/4 հասցեում, սկսել է իր գործունեությունը: Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 09:30-ից մինչեւ 17:00:
“Գորիս”-ը, ինչպես և Յունիբանկի բոլոր մասնաճյուղերը, իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում: Ծառայությունների փաթեթը ներառում է ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումների ընդունում և այլն:
Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում Յունիբանկը մեծ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը և բնակչության լայն շրջանակների համար բանկային ծառայությունները հասանելի դարձնելուն: Այսօր բանկն ունի 44 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Մոսկվայում:
Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ կայքի “Մասնաճյուղային ցանց” բաժնում կամ զանգահարել (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը և VEGA խանութների ցանցը երկարաձգել են համատեղ ակցիայի ժամկետը մինչև 30.04.13թ.10.04.2013 Տեսնել ավելին
-
Գրանցվել է Յունիբանկի նոր` “Գորիս” մասնաճյուղը09.04.2013 Տեսնել ավելին
-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ03.04.2013 Տեսնել ավելին
-
Սպառողական վարկավորումը դարձել Է ավելի մատչելի. նոր ակցիա Յունիբանկի և «Կարիտաս» ընկերության կողմից27.03.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը և iMall խանութն առաջարկում են տեխնիկայի ապառիկ վաճառք` 0% կանխավճարով, 0% տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով18.03.2013 Տեսնել ավելին
-
Կատարեք ապառիկ գնումներ Յունիբանկի միջոցով VEGA խանութում և ազատվեք 4 ամսվա վճարից12.03.2013 Տեսնել ավելին