Յունիբանկը շարունակում է ընդլայնել զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագիրը, որը բանկի հաճախորդների և գործընկերների շրջանում տարեցտարի վայելում է ավելի մեծ պահանջարկ: Այս տարի ծրագրին արդեն միացել են նոր 31 գործընկերներ` հայտնի խանութներ և սպասարկման կենտրոններ, որոնք Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 30% զեղչեր: Մեր նոր գործընկերներն են`
• կանանց հագուստի, կոշկեղենի և պարագաների Blu In, Podium, Pretty women, Boomroom, Dress Showroom, s.Oliver, Ellade, Bretella,Conte, Domany և Manul խանութները
• Z-Generation, COOLCLUB, 3Pommes և Nani Zani մանկական խանութները
• զարդերի և հուշանվերների Silvex և Things remembered խանութները,
• ժամացույցների մասնագիտացված Time և iBen խանութները,
• տեխնիկայի Pixel, Piano, 3D Planet և iMall խանութները;
• օպտիկայի Hay Optic սրահը;
• JonRic Salon & Day SPA սպա սրահը և Prolife ֆիթնես կենտրոնը;
• Marco Polo բար-ռեստորանը;
• Unоna Tour տուրիստական ընկերությունը;
• Sensei , SPRINGROUP PR Company ուսուցման կենտրոնները և Մարքեթինգի հայկական ասոցիացիան
Ներկայումս “Մագնիս” ծրագիրն իր մեջ ներառում է առևտրի և սպասարկման ոլորտի մոտ 200 ընկերություններ, որոնք Յունիբանկի քարտապաններին տրամադրում են հատուկ զեղչեր: Գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում: Զեղչերից օգտվելու համար նոր քարտ ձեռքբերելու կարիք չկա: Զեղչերը տրամադրվում են հաճախորդին` Յունիբանկի ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ "Magnis" նշանը:
Յունիբանկի քարտերի հիմնական առավելությունը բազմաֆունկցիոնալությունն ու օգտագործման հարմարավետություն է: Բանկը հաշվարկում է բարձր տոկոսադրույք քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ` մինչև 8% տարեկան, առաջարկում է վարկային գիծ, ինչպես նաև +1% CASH BACK ծառայությունը, որը նշանակում է, որ խանութում կամ ծառայություն մատուցող կազմակերպությունում վճարում կատարելիս, բանկը գնորդին վերադարձնում է նրա կողմից վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումը կատարվում է Յունիբանկի POS-տերմինալի միջոցով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի 44-րդ` “Գորիս” մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը12.04.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը և VEGA խանութների ցանցը երկարաձգել են համատեղ ակցիայի ժամկետը մինչև 30.04.13թ.10.04.2013 Տեսնել ավելին
-
Գրանցվել է Յունիբանկի նոր` “Գորիս” մասնաճյուղը09.04.2013 Տեսնել ավելին
-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ03.04.2013 Տեսնել ավելին
-
Սպառողական վարկավորումը դարձել Է ավելի մատչելի. նոր ակցիա Յունիբանկի և «Կարիտաս» ընկերության կողմից27.03.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը և iMall խանութն առաջարկում են տեխնիկայի ապառիկ վաճառք` 0% կանխավճարով, 0% տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով18.03.2013 Տեսնել ավելին