Յունիբանկը գործարկել է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն

16.04.2013


Քարտապանների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, Յունիբանկը գործարկել է հաճախորդների սպասարկման շուրջօրյա ծառայություն: Եթե Դուք հանդիսանում եք Յունիբանկի քարտապան, ապա մեր մասնագետները շաբաթը 7 օր, 24 ժամ պատրաստ են օգնելու բանկային քարտի հետ կապված ցանկացած հարցի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է զանգահարել (+37410) 555 385 հեռախոսահամարով:

Քարտապանների սպասարկման ծառայությունում Դուք կարող եք`

•հարցում կատարել քարտային հաշվի և բանկոմատների վերաբերյալ,

•խորհրդատվություն ստանալ քարտի օգտագործման ընթացքում ծագած խնդիրների վերաբերյալ,

•արգելափակել քարտը:

Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Ներկայումս բանկի կողմից թողարկված Visa և ArCa քարտերի քանակը գերազանցում է 145 հազարը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը սկսել է Visa չիպային քարտերի թողարկումը
  • Յունիբանկն ընդլայնում է քարտապանների համար նախատեսված զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագիրը
  • Յունիբանկի 44-րդ` “Գորիս” մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը
  • Յունիբանկը և VEGA խանութների ցանցը երկարաձգել են համատեղ ակցիայի ժամկետը մինչև 30.04.13թ.
  • Գրանցվել է Յունիբանկի նոր` “Գորիս” մասնաճյուղը
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեսնել բոլորը