2013թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկի ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16%-ով և կազմել 117 մլրդ դրամ, որից 107 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են:
Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների մասնաբաժնով` 85,3%, ինչպես նաև ժամկետային ավանդների ծավալով, ինչը վկայում է բանկի նկատմամբ բնակչության բարձր վստահության մասին:
Դրամական միջոցները Յունիբանկում ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ նվազեցնել ավանդի գումարը: Ընդ որում, բանկն ավանդների համար առաջարկում է բարձր եկամտաբերություն` մինչև 13% տարեկան տոկոսադրույք` ՀՀ դրամով ավանդների և մինչև 8% տարեկան տոկոսադրույք` ԱՄՆ դոլարով ավանդների համար:
Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կայքի “Ավանդներ” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (+37410) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Մայիսին VEGA խանութների ցանցը Յունիբանկի քարտապաններին կտրամադրի կրկնապատկված զեղչ01.05.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկի բաժնետերերի ընդհանուր ժողովն ամփոփեց գործունեության 2012թ. արդյունքները25.04.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը գործարկել է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն16.04.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը սկսել է Visa չիպային քարտերի թողարկումը15.04.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ընդլայնում է քարտապանների համար նախատեսված զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագիրը14.04.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկի 44-րդ` “Գորիս” մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը12.04.2013 Տեսնել ավելին