Հաճախորդների սպասարկման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Յունիբանկը շարունակում է նոր վճարային տերմինալների տեղադրման աշխատանքները:
Տերմինալների միջոցով հաճախորդները բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը կարող են կատարել ինքնուրույն: Տերմինալի պարզ և մատչելի շահագործումը վճարման գործընթացը դարձնում է շատ արագ և հարմար: Հաճախորդը պարզապես պիտի ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:
Ընդհանուր առմամբ Յունիբանկն արդեն տեղադրել է 41 տերմինալ մայրաքաղաքային և մարզային մասնաճյուղերում: Հետագայում նախատեսվում է տերմինալներ տեղադրել նաև հասարակական վայրերում:
“Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է հաճախորդների սպասարկման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Վարկի մարման կամ հաշվի համալրման համար այլևս պարտադիր չէ դիմել բանկի աշխատակցին: Յունիբանկում հաճախորդը կարող է դա անել ինքնուրույն: Շուտով տերմինալների միջոցով հնարավոր կլինի նաև կատարել տարբեր վճարումներ, այդ թվում` կոմունալ ծառայությունների դիմաց”, - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Այսուհետ “Դավիթ Բեկ” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին05.09.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է նոր ծառայություն` բանկային գործիքների ներկայացում հաճախորդի գրասենյակում01.09.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 102 մլրդ դրամը25.08.2013 Տեսնել ավելին
-
Արթուր Աբրահամ vs Վիլբեֆորսե Շիhեպո: Յունիբանկը` ցուցադրության հովանավոր22.08.2013 Տեսնել ավելին
-
Նոր ակցիա` “Վեգա” խանութը հաճախորդի փոխարեն կվճարի վարկի 4 ամսվա գումարը04.08.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը Facebook-ում սկսում է նոր մրցույթ` 1 մլն դրամ մրցանակով30.07.2013 Տեսնել ավելին