Բիզնեսի համար վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար, Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է նոր վարկեր` առանց որևէ միջնորդավճարի: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 12% տարեկանից, մարման ժամկետը` մինչև 120 ամիս: Վարկը տրամադրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին ցանկացած բիզնես նպատակի համար, այդ թվում` այլ ֆինանսական հաստատություններում վարկերի վերաֆինանսավորման համար:
Վարկի գումարը կազմում է մինչև 2 մլն ԱՄՆ դոլար կամ եվրո: Գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ կամ շարժական գույքը: Այս վարկի հիմնական առավելություններն են ցանկացած տիպի միջնորդավճարների բացակայությունը և վաղաժամկետ մարման հնարավորությունը` առանց սահմանափակումների կամ տույժերի: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածին
Հիշեցնենք, որ անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք կարող են օնլայն ներկայացնել բանկային մասնագետի այցի հայտ` լրացնելով www.unibank.am կայքում տեղադրված պարզ ձևը (անուն, ազգանուն և հեռախոսահամար): Բանկի մասնագետը կարճ ժամանակահատվածում կապ կհաստատի հաճախորդի հետ և կժամանի նշված հասցեով` բանկային սպասարկման պայմանների և խորհրդատվության ներկայացման համար:
31.08.13թ. դրությամբ Յունիբանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 103 մլրդ դրամ, որից 59 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես վարկերին: Փոքր և միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը գերազանցել է 34 մլրդ դրամը` կազմելով ընդհանուր վարկային պորտֆելի 33%-ը:
Յունիբանկի բիզնես-վարկերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ “Բիզնես վարկեր” բաժնում կամ զանգահարել (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկն արդեն գործարկել է 41 վճարային տերմինալ24.09.2013 Տեսնել ավելին
-
Այսուհետ “Դավիթ Բեկ” մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի նաև շաբաթ օրերին05.09.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկն առաջարկում է նոր ծառայություն` բանկային գործիքների ներկայացում հաճախորդի գրասենյակում01.09.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 102 մլրդ դրամը25.08.2013 Տեսնել ավելին
-
Արթուր Աբրահամ vs Վիլբեֆորսե Շիhեպո: Յունիբանկը` ցուցադրության հովանավոր22.08.2013 Տեսնել ավելին
-
Նոր ակցիա` “Վեգա” խանութը հաճախորդի փոխարեն կվճարի վարկի 4 ամսվա գումարը04.08.2013 Տեսնել ավելին