Յունիբանկը սկսում է համագործակցությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) հետ` դառնալով կազմակերպության թղթակից անդամ:
Անդամակցության շրջանակներում բանկը կընդլայնի համագործակցությունը բիզնես ներկայացուցիչների հետ, կնպաստի անդամ կազմակերպությունների բիզնես ծրագրերի իրագործմանը` ձգտելով դառնալ առավել շահավետ գործընկեր ՓՄՁ- ների համար:
31.12.13թ. դրությամբ Յունիբանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 113 մլրդ դրամ, որից 61 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես վարկերին: Բիզնեսի համար վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է վարկեր առանց որևէ միջնորդավճարի: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած տարեկան 12%-ից, մարման ժամկետը` մինչև 120 ամիս, գումարը` մինչև 2 մլն ԱՄՆ դոլար կամ եվրո: Վարկը տրամադրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին ցանկացած բիզնես նպատակի համար, այդ թվում` այլ ֆինանսական հաստատություններում վարկերի վերաֆինանսավորման համար:
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում գործում է 2000թ.-ից: Կազմակերպության նպատակն է պաշտպանել անդամ ընկերությունների շահերը հարկային և իրավական դաշտում, ինչպես նաև աջակցել գործարար միջավայրի բարելավմանն ու լավագույն բիզնես փորձառության ներդրմանը: Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցում են տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 100 ընկերություններ:
Յունիբանկի բիզնես-վարկերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ “Բիզնես վարկեր” բաժնում կամ զանգահարել (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը շուտով Երևանում կբացի նոր մասնաճյուղ12.01.2014 Տեսնել ավելին
-
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ27.12.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկի աշխատանքային գրաֆիկի փոփոխություն ամանորյա տոներին26.12.2013 Տեսնել ավելին
-
IFC և BSTDB Յունիբանկին կտրամադրեն 10 մլն ԱՄՆ դոլար ՓՄՁ-ների վարկավորման ընդլայնման համար19.12.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը 1,7 մլրդ դրամով17.12.2013 Տեսնել ավելին
-
Յունիբանկը նշեց հիմնադրման 12-ամյակը16.12.2013 Տեսնել ավելին